Կրքոտ Քորթնի Քարդաշյանը՝ Մեքսիկայում հանգստանալիս
LifestyleՍոցցանցերում Քիմ Քարդաշյանի բացակայությունը դրական է ազդել ընտանիքի մյուս անդամների վրա: Համացանցում անորսալի արագությամբ Քիմի քույրերի սոցցանցերը լցվում են լուսանկարներով եւ տեսանյութերով:
Երեկ Քայլի Ջեները մեզ ցուցադրել էր, թե ինչպես պետք է կատարյալ սելֆի անել:
Այնուհետեւ ուշադրության կենտրոնում է հայտնվել Քլոեն, ով Instagram-ում 58 միլիոնանոց բաժանորդների բանակին ներկայացրել է, թե ինչպես է հետեւում իր կազմվածքին: Իսկ ավելի ուշ եկել է 37-ամյա Քորթնիի հերթը, որն իր Snapchat-ում Քլոեի հետույքի լուսանկարն է հրապարակել, հետո ավելացրել նաեւ իր հետույքի նկարը:



Համացանցում նաեւ հայտնվել են Քորթնիի արձակուրդի լուսանկարները Մեքսիկայից, ուր ռեալիթի շոուի աստղը մեկնել է ընկերոջ՝ Սքոթ Դիսիքի հետ:




Պապարացիները չեն կարողացել առանձնապես որակյալ լուսանկարներ ներկայացնել, բայց, ամեն դեպքում, դրանցից կարելի է դատել Քորթնիի ֆիզիկական վիճակի մասին:


Աղբյուրը՝ Daily Mail
Լուսանկարները՝ Famefly.net-ի