Լարսի անցակետը բեռնատարների համար բաց է անվաշղթաների կիրառման դեպքում
SocietyՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 16-ի ժամը 21.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են:
Տավուշի մարզում, Սյունիքի մարզի Գորիս, Կապան, Քաջարան քաղաքներում մառախուղ է:
Ինչպես տեղեկացանք ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից, Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Լարսի անցակետը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար, բեռնատար ավտոմեքենաների համար՝ անվաշղթաների կիրառման դեպքում: