Աշխարհի փառքն ունենալու դեպքում էլ, միեւնույն է, մարդը լիարժեք չի լինի, եթե միայնակ եղավ. Ժորա Հովհաննիսյան
LifestyleLife.panorama.am-ը գրում է.
Երեւանի պետական կամերային թատրոնի դերասան Ժորա Հովհաննիսյանը Life.panorama.am-ի այսօրվա զրուցակիցն է:
Ժորա, դուք այն դերասաններից եք, ում մասին հանդիսատեսը քիչ բան գիտի, կպատմե՞ք անցած ճանապարհի եւ թատրոն հայտնվելու մասին:
- Նախ ասեմ, որ արմատներով Վայոց Ձորից եմ: Տարիներ առաջ ծնողներս պնդում էին, որ իրավաբան դառնամ, բայց շուրջ մեկ տարի համապատասխան առարկաները պարապելուց հետո, ուսումնական տարեվերջին թաքուն ուսումնասիրեցի Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտ ընդունվելու համար անհրաժեշտ առարկաներն ու թեմաները, եւ ի վերջո ընդունվեցի իմ սիրելի ինստիտուտը: Իսկ Կամերային թատրոնն ուսանողական տարիներին ինձ համար մշտապես ցանկալի ու ինչ-որ տեղ երազանքի նման մի բան էր: Բանակից հետո երկար ժամանակ թատրոնի հետ կապ չունեի, փորձում էի այլ աշխատանքներով զբաղվել, սակայն ընթացքում հասկացա, որ արվեստից ու թատրոնից հեռու լինել չեմ կարող, դա ինձնից վեր է: Հենց այդ ժամանակ էլ իմ լավ ընկեր Ռիչարդ Մադլենյանն ինձ ասաց, որ Կամերային թատրոնում նոր դերասանների ընդունելություն է հայտարարված, որին էլ մասնակցելով ընդունվեցի ու դարձա այս հրաշք ընտանիքի մի մասը: Կամերային թատրոնի շունչը պետք է զգալ, կարողանալ այդպես շնչել, իսկ ես հիմա լիարժեք բավարարված եմ այստեղ:
Շարունակությունը` այստեղ: