Չինաստանում բջջային հավելվածի օգնությամբ գտել են 260 անհետ կորած երեխաների
SocietyՉինաստանի հանրային անվտանգության նախարարությունը հայտնել է, որ վերջին վեց ամիսներին Չինաստանում «Տուանյուան» բջջային հավելվածի շնորհիվ գտել են 260 անհետ կորած երեխաների, հայտնում է «Սինհուան»։
«Տուանյուան»-ը հարթակ է, որտեղ ոստիկանությունը հրապարակում է անհետ կորած երեխաների մասին տեղեկություններ։ Բջջային հավելվածը թույլ է տալիս երկրի տարբեր շրջանների իրավապահ մարմիններին տեղեկություններ փոխանակել իրար հետ։ Անհետ կորած երեխաների գտնվելու վայրի մասին տեղեկություններ կարող են հայտնել նաեւ քաղաքացիները։
Հավելվածը գործարկվել է այս տարվա մայիսի 15-ից։ Այնտեղ հրապարակվել էր 286 անհետ կորած երեխաների մասին տվյալներ, 260-ին գտել են։ Նրանցից 18-ին առեւանգել էին ու վաճառել, 27-ը մոլորվել էին։ Գտել են նաեւ տնից փախած 152 երեխաների, պարզել՝ եւս 52 երեխաների ճակատագիր, որոնք խեղդվել էին կամ մահացել այլ պատճառներով։