«Էրեբունի-Երևանի 2796» ամյակի կապակցությամբ ORER.am-ը զրուցեց Երևանի պատվավոր քաղաքացի, հայտնի դերասան Աշոտ Ղազարյանի հետ: -Պարո՛ն Ղազարյան, ո՞րն է ձեր ամենասիրելի անկյունը Երևանում: -Որպես երևանցի, Երևանում ծնված ու մեծացած մարդ և Երևանի պատվավոր քաղաքացի` Երևանում ես չսիրած անկյուն չունեմ: Ինձ համար ամեն մի անկյուն էլ սիրելի է ու թանկ: -Ըստ Ձեզ` ի՞նչն է պակասում Երևանին: -Ես կարծում եմ, որ Երևանի հին արժեքները պիտի պահպանվեին, գոնե նրանցից մի քանիսը: Դրանք հուշեր են, հիշողություններ են, պատմություն է: Ինչպիսին էր, ու ինչ դարձավ մեր քաղաքը` պետք էր դա պահպանել: Երբեմն լինում է, որ ես հիշում ու կարոտում եմ: Մշակութային վայրեր կային որ չկան, քանդվում են: -Ինչի՞ն եք կարոտում: -Ես ամեն ինչին կարոտում եմ, երբ Երևանում չեմ, երբ օդանավը տեղից շարժվում է` ես սկսում եմ կարոտել: -Ի՞նչ կմաղթեք Երևանին: -Ես ցանկանում եմ, որ Երևանը միշտ պայծառ ու հարազատ մնա, մնա մեր Երևանը:
-Հայաստան-Սերբիա հանդիպմանը, ի՞նչ կնվիրի Հայաստանի ազգային հավաքականը մայրաքաղաքին: _Դե պարզ է, բոլորիս՝ հայերիս մոտ էլ ինքնասիրություն կա, բան կա: Հաղթանակ, էլ ի՞նչ պիտի նվիրի: -Ֆուտբոլային հանդիպման ի՞նչ հաշիվ եք կանխատեսում: -2:1` հօգուտ մեզ: