Yerevan, 26.January.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Սեւանա լիճ թափվող 5 գետում այս տարի բաց է թողնվել Սեւանի իշխանի շուրջ 921 հազար մանրաձուկ

Society

 «Սեւանի իշխանի պաշարների վերականգնման եւ ձկնաբուծության զարգացման հիմնադրամ»-ի կողմից 2015-2016 թվականների ընթացքում աճեցվել եւ Սեւանա լիճ է բաց թողնվել Սեւանի իշխանի  շուրջ մեկ միլիոն հարյուր վաթսուն հազար հատ մանրաձուկ: Բացի այդ, 2016 թվականի ընթացքում նույն հիմնադրամի կողմի ց աճեցվել եւ Սեւանա լիճ թափվող 5 գետում բաց է թողնվել շուրջ 921 հազար հատ Սեւանի իշխանի մանրաձուկ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց «Սեւանի իշխանի պաշարների վերականգնման եւձկնաբուծության զարգացման հիմնադրամ»-ի մամուլի պատասխանատու  Լիլիթ Կարապետյանը, 2016 թվականին մանրաձկների բացթողնմանը նախորդել են հիմնադրամի կենսաբանների կողմից ձկների բացթողնման հետ կապված միջազգային եւ տեղական փորձի մանրակրկիտ ուսումնասիրություն եւ գիտարշավների իրականացում դեպի  Սեւանի իշխանի հիմնական ձվադրավայր հանդիսացող գետերը: Գիտարշավներ իրականացնող աշխատանքային խմբում ընդգրկված են Հայաստանի Հանրապետության տվյալ ոլորտի լավագույն փորձագետ-մասնագետներ ինչպես ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայից, այնպես էլ՝ այլ  կառույցներից:

 «Գիտարշավների ընթացքում մասնագետները ուսումնասիրել են ձկների բնականոն կենսագործունեության համար անհրաժեշտ գետերի ջրի կենսաբանական եւ ֆիզիկաքիմիական կարեւորագույն ցուցանիշներ, ինչպիսիք են՝ ջերմաստիճանը, ջրի հագեցվածությունը թթվածնով, ջրի հոսքի արագությունը, բնահողի բնույթը, գետերում մանրաձկների համար թաքստոցների առկայությունը, ջրային բույսերի քանակը, կերային բազան եւ այլն: Բոլոր ստացված տվյալները արձանագրվել են, վերլուծվել, որոնց արդյունքում 2016 թվականին մանրաձկների բաց թողնման համար ընտրվել են 5 գետ՝ Կարճաղբյուր, Լիճք, Արգիճի, Ծակքար եւ Մասրիկ: Այս տարվա հունիս-սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում մեր հիմնադրամը վերոնշյալ գետերում բաց է թողել Սեւանի իշխանի «Գեղարքունի» եւ «Ամառային իշխանի» ենթատեսակներին պատկանող շուրջ 920 հազար հատ մանրաձուկ»,-հավաստեց Լիլիթ Կարապետյանը:

Մանրաձուկը բաց է թողնվել չորս խմբաքանակներով: Առաջին  խմբաքանակը՝ 4.9-5.5 սմ երկարությամբ եւ 0.7 գրամ միջին զանգվածով, 201500 հատ Սեւանի իշխանի «Գեղարքունի» ենթատեսակի մանրաձուկ  բաց է թողնվել հունիսի 7-ին Կարճաղբյուր գետի միջին հոսանքում: Երկրորդ խմբաքանակը՝ 4.0-5.5 սմ երկարությամբ եւ 0.65 գրամ միջին զանգվածով,  221076  հատ Սեւանի իշխանի «Գեղարքունի» ենթատեսակի մանրաձուկ  բաց է թողնվել հունիսի 20-ին Կարճաղբյուր գետի ստորին  եւ Լիճք գետի միջին հոսանքներում: Երրորդ խմբաքանակը՝ 2.5-3սմ երկարությամբ եւ 0.07 գ. միջին զանգվածով 282900&nb sp; հատ Սեւանի իշխանի «Ամառային» ենթատեսակի մանրաձուկ  բաց է թողնվել այս տարվա հուլիսի 11-ին Ծակքար եւ Բախտակ գետերի միախառնման հատվածում: Չորրորդ խմբաքանակը՝ 3.0 սմ երկարությամբ եւ 0.23 գրամ միջին զանգվածով, 215217 հատ Սեւանի իշխանի ամառային ենթատեսակի մանրաձուկ  բաց է թողնվել այս տարվա սեպտեմբերի 16-ին Մասրիկ գետի ստորին հոսանքում:

Հիմնադրամի կողմից իրականացվող չափազանց կարեւոր աշխատանքներից է նաեւ պարբերական գիտարշավների կազմակերպումը, ինչը միտված է բաց թողնված մանրաձկների մշտադիտարկումների իրականացմանը, որի ընթացքում հաշվառվում եւ հետազոտվում են բաց թողնված մանրաձկների կենսաբանական առանձնահատկությունները եւ գետերի էկոլոգիական վիճակը: «Այդ մշտադիտարկումների ժամանակ ձկները որսվել են հատուկ մանր բջիջներ ունեցող ցանցի օգնությամբ: Այնուհետեւ որոշվել է որսված մանրաձկների զանգվածը, երկարությունը, սննդառության առանձնահատկությունները եւ գնահատվել է 1քմ տարածքում առկա մանրաձկների քանակը, ինչից հետո ձկները նորից բաց են թողնվել բնական միջավայր: Արձանագրված ձեւաչափական ցուցանիշների հիման վրա կատարված վերլուծությունը հաստատել է, որ կենսապայմանները հիմնականում բարենպաստ են Սեւանի իշխանի մանրաձկների գետային բնակության փուլի համար»,-մանրամասնեց Լիլիթ Կարապետյանը:

Ըստ նույն հիմնադրամի կենսաբան-ձկնաբան Անուշ Առաքելյանի՝ Սեւան թափվող գետեր բաց թողնված մանրաձկան խմբերը ձմռանը կվերադառնան լիճ: Դրանց կուտակումները նոյեմբեր ամսից երեւում են գետաբերաններում:

Խոսրով Խլղաթյան

Vahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live Bvik and Idram Standing by Young ReadersIDBank participated in the conference dedicated to the 10th anniversary of the Armenian Institute of DirectorsAxelMondrian Wins Three Major International Awards for Branding, PR and Film Production in 2025Ucom Promotes Space Engineering Education Global Finance names AraratBank Best Sub-Custodian Bank 2025 in ArmeniaAraratBank Participates in “Women’s Empowerment Principles in Armenia” Conference Unibank’s Perpetual Bonds Were Acquired in Nearly One Day Acba bank and France’s Proparco to continue strengthening their long-term strategic partnership