Բերմուդյան կղզիներին սպառնում է «Ֆեյ» մերձարևադարձային փոթորիկը
International news«Ֆեյ» մերձարևադարձային փոթորկի ձևավորման օջախը գտնվում է Ատլանտյան օվկիանոսում և շարժվում է դեպի Բերմուդյան կղզիներ: Այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով ամերիկյան փոթորիկների մոնիթորինգի ազգային կենտրոնի փորձագետներին:
Կանխատեսումների համաձայն՝ փոթորկի ուժգնությունը կաճի և կիրակի առավոտյան կարող է հասնել Բերմուդյան կղզիներ:
«Ֆեյ» փոթորիկը թվով վեցերորդն է Ատլանտյան օվկիանոսում այս սեզոնի ընթացքում, որը տևում է հունիսի 1-ից մինչև նոյեմբերի 30-ը: