Yerevan, 26.February.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Միակ հայուհին, ով Հայաստանն է ներկայացնում «Մարտեր առանց կանոնների» մարզաձեւում (ֆոտո)

Lifestyle

Wnews.am-ը գրում է.

Կարինե Գեւորգյանը միակ հայուհին է, ով պրոֆեսիոնալ մակարդակով Հայաստանն է ներկայացնում մարտեր առանց կանոնների սպորտաձեւում։
«Արքայադուստր» կեղծանունով  մարզուհին համաձայն չէ, որ այդ բարդ եւ դաժան մարզաձեւը միայն տղամարդկանց համար է։ Wnews.am-ին տված հարցազրույցում նա  վստահեցրեց , որ մարզաձեւը չի խանգարում իրեն խնամված եւ կանացի մնալ։
15095655_240621699688991_7239435497968280102_n
-Կարինե, ինչպե՞ս եւ ինչու՞ որոշեցիք զբաղվել  այս մարզաձեւով։
-Մանկուց զբաղվել եմ սպորտով։ Հաճախել եմ ձյուդոյի, սամբոի, բռնցքամարտի։ Այս մարզաձեւի հանդեպ հետաքրքրություն իմ մոտ առաջացրեց քույրս, ով եւս զբաղվում է այս սպորտաձեւով, սակայն նա պրոֆեսիոնալ մենամարտեր չի ունեցել։ Մարտեր առանց կանոնների սպորտաձեւն ինձ միանգամից գրավեց, որովհետեւ ունի ինչպես ձյուդոյի, այնպես էլ ՝բռնցքամարտի էլեմենտներ։
Ինչպե՞ս Ձեր որոշմանն արձագանքեց ընտանիքը։
-Մայրս եւս մանկուց ձյուդոյի է գնացել, այդ պատճառով էլ նա միայն կողմ էր, իսկ հայրիկս սպորտսմեն չէ, նա սկզբում դեմ էր, իսկ հետագայում համակերպվեց այդ մտքին եւ այժմ իմ հաղթանակներով շատ է հպարտանում։
Ի՞նչ հաջողություններ եք գրանցել սպորտում։
-Հայաստանում եղել եմ ձյուդոյի եւ սամբոյի սիրողական մակարդակի բազմակի չեմպիոն, մասնակցել եմ բռնցքամարտի Եվրոպայի առաջնության, պրոֆեսիոնալ IMFC վարկածով չեմպիոն եմ, միջազգային UFC վարկածով չեմպիոն, Mixfight չեմպիոն։
14937403_237996573284837_7071625123537828987_n
-Հայաստանում միայն Դուք եք պրոֆեսիոնալ մակարդակով զբաղվում այս սպորտազձեւով, իսկ այլ երկրներում եւ՞ս այս մարզաձեւի հանդեպ կանանց հետաքրքրությունը փոքր է։
-Այո, մյուս երկրներում եւս սիրողական մակարդակով զբաղվողները շատ են, սակայն պրոֆեսիոնալ զբաղվողները քիչ, որովհետեւ շատ իսկապես դաժան սպորտաձեւ է։
-Ո՞րն է Ձեր նպատակը։ Ինչի՞ եք ձգտում հասնել սպորտում։
– Իմ նպատակն է նվաճել UFC-ի աշխարհի գոտին։
-Ռինգ դուրս գալուց առաջ ինչի՞ մասին եք մտածում։
-Շատ պատասխանատու պահ է, առաջինը մտածում եմ գեղեցիկ մենամարտ ունենալ, անվնաս դուրս գալ ռինգից, պատասխանատվություն ունեմ իմ մարզիչների առջեւ։ Կարծում եմ՝ ռինգում ես ավելի համարձակ եմ, քան իմ մրցակիցները։
-Այս մարզաձեւով զբաղվելը կանացիությանը չի՞ խանգարում։
-Ցավոք, շատերն այն կարծրատիպն ունեն, թե սպորտը կանանց կոպտացնում է։ Եթե ճիշտ ձեւով ես սպորտով զբաղվում, այն ավելի կանացի, գեղեցիկ կազմվածք է տալիս, քան կոպտություն։ Կանացի լինելն արդեն մարզիկից է կախված, թե նա ինչպես է կարողանում իրեն հետեւել։ Եթե բնավորության մեջ տղամարդկային գծեր կան, իրեն չի հետեւում եւ կորցնում է կանացիությունը, իսկ եթե էությամբ կանացի է, նուրբ է , այդպս էլ կմնա, սպորտը կապ չունի։
14938321_236348153449679_2654547966991839436_n
Իսկ անձնական կյանքին այս մարզաձեւը խանգարու՞մ է։
-Իմ փորձից ելնելով կարող եմ ասել՝ ոչ։ Եթե կողակիցդ եւս սպորտում է, օգնում է քեզ, ավելի է նպաստում հաղթանակների։
Եթե նա սպորտսմեն չէ, կխանգարի քեզ։ Իմ կողակիցը մարզիկ է, աշխարհի չեմպիոն, հիմնականում մենք միասին ենք մարզումներն անցկացնում եւ միասին ենք մեկնում մրցումների։
15037085_238093416608486_8259769033515927406_n
-Ո՞րն է եղել ամենատպավորիչ մենամարտը։
-Ամենակարեւոր մենամարտն ունեցել եմ Վերոնիկա Մասետոյի հետ։ Նա շատ ուժեղ մրցակից էր , այժմ մենամարտում է ամերիկյան UFC կազմակերպությունում։ Ցավոք ,մենամարտում պարտություն ունեցա։
-Ձեր ընկերը հետեւու՞մ է Ձեր մենամարտերին։
-Այո, նա հարվածային գծով իմ մարզիչն է։ Հիմնականում ռինգ մտնելիս որպես մարտավկա կողքիս է լինում։
 
Ձեզ չի՞ հորդորում այս կամ այն դեպքում կանգնեցնել մենամարտը։
-Ոչ, ռինգ դուրս գալուց առաջ երբեք մարզիչը կամ մարտավկան նման բան չեն ասում։ Մենամարտը կարելի է կանգնեցնել լուրջ վնասվածքի դեպքում միայն։
ka
-Ինչպե՞ս եք պատկերացնում Ձեր ապագան։
-Իմ կյանքի մեծ մասը մարզվել եմ եւ մասնակցել եմ մրցաշարերի։ Երեք տարի է՝ ինչ պրոֆեսիոնալ մակարդակով Հայաստանն եմ ներկայացնում այս մարզաձեւում։ Մինչեւ նպատակիս չհասնեմ, չեմ թողնի այս մարզաձեւը։ Իսկ հետագայում արդեն կանցնեմ մարզչական աշխատանքի։
-Ի՞նչ ծրագրեր ունեք մոտ ժամանակներում։
-Մոտ օրերս ես եւ ընկերս՝ Ռազմիկ Ղուլինյանը, մեկնելու ենք Չինաստան՝ մրցելու եմ չինացի մարզուհու հետ, որից հետո մեկնելու եմ Իսպանիա՝ մասնակցելու Իսպանիայի Mixfight-ի մրցաշարին մասնակցելու։
 
 %d5%af%d5%a1kk
AraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange 2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyanIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World ExperienceUcom Offers Comprehensive Internal Network (LAN) Building Services for Corporate Clients Unibank Became an A-Level Member of the Armenia British Business Chamber Winter adventures continue at Myler: Idram&IDBankWith the Support of AraratBank, KardaLove 5th Anniversary Festival Returns in a New FormatThe Power of One Dram — to Mathemik NGOIDBank’s Nor Nork branch has reopenedOn the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care Center