Yerevan, 26.January.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


«Երևան գարեջուր» ընկերությունը դատարանում կվիճարկի ՏՄՊՊՀ-ի որոշումը

Society

«Երևան գարեջուր» ընկերության բաժնետեր, ՀՀԿ խմբակցության պատգամավոր  Հակոբ Հակոբյանն անհիմն է համարում ընկերությանը 110 միլիոն դրամով տուգանելու ՏՄՊՊՀ որոշումը և պատրաստվում է այն վիճարկել դատարանում: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում Հակոբ Հակոբյանն ընդգծեց, որ ընկերությունը տուգանվելու որոշման մասին ինքն իմացել է լրատվամիջոցներից, նոյեմբերի 16-ին կայացած նիստի մասին հանձնաժողովից ընկերության ներկայացուցիչներին տեղյակ չեն պահել:

Հակոբ Հակոբյանը նախ լրագրողներին ներկայացրեց, որ 2015 թ. հունվար-մայիս ամիսներին ընկերության ֆինանսական ցուցանիշները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կտրուկ նվազել էին, արձանագրվել էր շահութաբերության էական անկում: «Այն բանից հետո, երբ գարեջրի ներքին շուկայում տեղի էր ունեցել գների բարձրացում, ընկերությունը ստիպված էր 2015 թ. հունիսի 1-ից բարձրացնել գարեջրի իրացման գները, որի մասին նախօրոք գրավոր տեղյակ էր պահել տնտեսական մրցակցության հանձնաժողովին: Այս բարձրացման հետևանքով ընկերության 2015թ. տարեկան շահութաբերությունը կազմեց ընդամենը 12.8 տոկոս, և բյուջե լրացուցիչ վճարվեց ավելի քան 100 միլիոն դրամ հարկ»,-  Արմենպրեսի հաղորդմամբ՝ նշեց Հակոբյանը:

Նա հավելեց, որ ընկերությունը 2015 թ. ունեցել է 4.8 միլիարդ դրամ շահույթ և բյուջե է վճարել 2.3 միլիարդ դրամի հարկ, իսկ 2016 թ. 10 ամսվա հասույթը կազմել է 4 միլիարդ դրամ, և բյուջե է վճարվել 2 միլիարդ դրամի հարկ: «2015 թ. հոկտեմբերի 23-ին տնտեսական մրցակցության հանձնաժողովը վարչական վարույթ է հարուցել ընկերության նկատմամբ գերիշխող դիրքի չարաշահման հիմքով: 2015 թ. նոյեմբերին կայացել է հանձնաժողովի մեկ նիստ, որի ընթացքում ընկերության կողմից գերիշխող դիրքի չարաշահման որևէ հիմք չի ներկայացվել:

Հակոբ Հակոբյանը նշեց, որ տնտեսական մրցակցության պետական պաշտպանության հանձնաժողովի՝ նոյեմբերի 16-ի նիստի ընթացքում ընկերությանը 110 միլիոն դրամով տուգանելու որոշման մասին ինքն իմացել է լրատվամիջոցներից: «Որևէ գրավոր ծանուցում կամ ահազանգ հանձնաժողովի նախատեսվող նիստի մասին ընկերությունը չի ստացել: Չանդրադառնալով որոշման բովանդակությանը՝ նշեմ, որ գաղտագողի նիստ գումարելու ճանապարհով նման որոշում կայացնելով՝ ընկերությունը ոտնահարել է իրավական և էթիկական նորմերը: Ընկերությունը հետևողական է լինելու իրեն հասցված նյութական և բար ոյական վնասի փոխհատուցման հարցում և անելու է հնարավոր առավելագույնը»,- ասաց պատգամավորը:

Հարցին, թե ի՞նչ քայլեր է ձեռնարկելու ընկերությունը, Հակոբ Հակոբյանը պատասխանեց, որ առանց դատարանի միջամտության չեն կարողանալու հարցին լուծում տալ, ուստի անպայման դիմելու են դատարան, եթե մինչ այդ տնտեսական մրցակցության պետական պաշտպանության հանձնաժողովն իր կոպիտ սխալները չուղղի: «Ես այս ամենի մեջ միանշանակ միտում եմ տեսնում: Ինչպես դուք գիտեք, Արտակ Շաբոյանի մասին լրատվամիջոցներով վատ լուրեր են տարածվում: Հիմա, ես կարծում եմ, փորձում է ինչ-որ ձևով արդարացնել իրեն և ցույց տալ, որ լավ է աշխատում: Բայց կարծում եմ, որ նման կազմակերպությ ան հետ, որտեղ 700-ից ավել մարդ է աշխատում և կանոնավոր աշխատավարձ ստանում, ինքը չի կարող նման ձևով հարցեր լուծել»,-նշեց Հակոբյանը:

Նա հավելեց, թե իրենք ակնկալում են, որ հանձնաժողովից կստանան տուգանվելու մասին որոշումը, քանի որ դեռ նույնիսկ այդ որոշումը չեն ստացել: «Եթե որոշումը համապատասխանի լրատվամիջոցների հրապարակումներին, մենք կփորձենք դիմել ինչպես երկրի ղեկավարությանը, այնպես էլ դատարան»,- ասաց նա:

Հակոբ Հակոբյանն անընդունելի է համարում տեղական արտադրողի նկատմամբ նման վերաբերմունքը: Նրա խոսքով՝ պետությունը պետք է առաջին հերթին խթանի տեղական արտադրանքը: «Այսօր մենք  կազմակերպում ենք ներքին արտադրություն, ունենք 700-ից ավելի աշխատող: Ես, օրինակ, կարող էի ներկրել գարեջուրը և դա անել ընդամենը 30-40 աշխատողով: Սակայն նախընտրել եմ պահել 700-ից ավել աշխատող և կազմակերպել տեղական արտադրություն: Եթե կառավարությունը նախընտրում է խթանել ոչ թե տեղական արտադրությունը, այլ ներկրումը, թող բարձրաձայն հայտարարի, որպեսզի մենք էլ իմանանք այդ մա սին»,- եզրափակեց Հակոբյանը:

Vahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live Bvik and Idram Standing by Young ReadersIDBank participated in the conference dedicated to the 10th anniversary of the Armenian Institute of DirectorsAxelMondrian Wins Three Major International Awards for Branding, PR and Film Production in 2025Ucom Promotes Space Engineering Education Global Finance names AraratBank Best Sub-Custodian Bank 2025 in ArmeniaAraratBank Participates in “Women’s Empowerment Principles in Armenia” Conference Unibank’s Perpetual Bonds Were Acquired in Nearly One Day Acba bank and France’s Proparco to continue strengthening their long-term strategic partnership