ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական ծառայությունը 24 տարեկան է
SocietyՀՀ զինված ուժերի ռազմաբժշկական ծառայությունը 24 տարեկան է: Արմենպրեսի հաղորդմամբ, այդ առիթով «Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիա» ՀԿ-ինախագահ Ռուզաննա Խաչատրյանը շնորհավորական ուղերձ է հղել:
«Ապրիլյան պատերազմի դժնդակ օրերին, երբ Արցախի սահմանները նորից սկսեցին այրվել կրակի բոցերի մեջ, մահասփյուռ արկերի ներքո դուք տարհանում, բուժում, փրկում էիք մահվան որոգայթներում գտնվող զինվորին, սպային, խաղաղ բնակչին: Առաջնագծում թե թիկունքում բժիշկ թե բուժքույր, զինվորին ու սպային հավասար, դիմակայում էիք փորձությանը՝ առանց դադարի ու առանց հոգնության: Դուք արեցիք առավելագույնը` նոր էջ գրելով մեր ռազմաբժշկական տարեգրության մեջ: Փառք ու պատիվ բոլորիդ»,-իր շնորհավորական ուղերձում գրել է Ռուզաննա Խաչատրյանը` բուժծառայողներին մաղթելով քաջառողջություն, անձնական երջանկություն, ծառայողական հաջողություններ: