Yerevan, 01.October.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


«ՉԷԻ ՈՒԶԻ կրթությունս միայն ինձ մնար…».Անահիտ Քոքոբելյան

«ՉԷԻ ՈՒԶԻ կրթությունս միայն ինձ մնար…»

Ասում է Անահիտ Քոքոբելյանը, որ LL.M. (Master of Laws) ծրագրով սովորել է Բըրքլիիհամալսարանում:

Երբ որևէ առիթով խնդրում են պատմել Ձեր մասին, առաջինը ինչի՞ց եք խոսում,-հարցնում եմ Անահիտին:

Ընտանիքից,-ասում է:

Ինձ մոտ ամեն ինչ սկսվում է ընտանիքից, բայց չի վերջանում դրանով:

Շատ հարազատ մարդիկ էլ  ընտանիքի նման են:

Անահիտ Քոքոբելյանն իրավաբան է: Կրթությունը Հայաստանում ստանալուց հետո շարունակել է Բըրքլիի համալսարանում: Արմատներով հայրական կողմը Իջևանից է, մայրականը՝ Մուշից և Կարսից, իսկ ինքը ծնվել է Իջևանի Աչաջուր գյուղում: Չորս հոգանոց ընտանիքն ավելի ուշ տեղափոխվել է Երևան, սակայն Անահիտի կապը ծննդավայրի հետ շարունակվում է այժմ էլ: Ավելին՝ իրեն իսկական իջևանցի է համարում, քանի որ նրանց նման համառ է, պայքարող, նպատակասլաց և ստեղծագործ: «Ես մտածում եմ, որ մարդը նման է այն բնությանը, որից սերվել է: Մենք ինչքան շատ գետեր ունենք, հայն էլ է այդպես: Քիչ ենք, բայց ինչքան շատ աղմուկ ենք հանում»:

Առողջ և երջանիկ ընտանիքը կարևոր է Անահիտի համար, որին լրացնում է սիրելի մասնագիտություն ունենալը, իսկ մարդկային երջանկությունն ամբողջացնում է հայրենիքը, որը նա համարում է ընտանիքի մեծ տեսակը. «Երբ ԱՄՆ–ում էի և ապրիլյան չորսօրյա պատերազմը եղավ, ինչքան էլ փորձում էի կենտրոնանալ դասերի վրա՝ չէր ստացվում: Այստեղից էլ հասկանում ես, որ հայրենիքն էլ այդ երջանկության սահմանման մեջ շատ մեծ տեղ ունի»:

«ՄՏԱԾՈՒՄ ԷԻՆՔ,ՈՐ ԻՐԱՎԱԲԱՆ ԿԴԱՌՆԱՄ…»

Անահիտը բարձ է գնահատում անհաատականությունը, ինքնուրույն որոշումներ կայացնելու կարողությունը: Այս ամենի կողքին սիրում է որոշումներ կայացնել ընտանիքի բոլոր անդամների հետ ունեցած քննարկումներից հետո: Մասնագիտության ընտրությունն էլ նման քննարկումերի արդյունք է եղել: Փոքր տարիքում սիրել է դատավորի դեր խաղալ. կերպարը ստացել է մայրիկի զգեստապահարանի և մուրճի օգնությամբ: Ավելի մեծ տարիքում, հիշում է, որ մարդիկ միշտ նրա կարծիքն են հարցրել որոշ հարցերի շուրջ, վստահ լինելով, որ կողմնապահություն չի անի: «Մտածում էինք, որ իրավաբան կդառնամ, բայց երբ եկավ լուրջ ընտրություն կատարելու պահը՝ դժվար էր: Իմ պարագայում նաև տնտեսագիտության տարբերակը կար: Հաճախում էի ասմունքի խմբակ, բեմը շատ մեծ դեր ուներ ինձ համար, դա էլ էր տարբերակ»:

Իրարից տարբեր այս մասնագիտությունների վերջնական ընտրությունն իրավաբնություն է լինում: Անահիտի ընտանիքի միակ անդամն է, որ մաթեմատիկայի ուղղությամբ չի շարունակել: Եղբայրը տնտեսագետ է, հայրը մաթեմատիկայի դասախոս, քաղաքական գործիչ, մայրը նույնպես դասախոսել է:

Անահիտը համարում է, որ տարբեր միջավայրեր մարդուն ինչ-որ բան են տալիս, ուստի նա հաճախ է փոխում այն: Սա եղել է նաև կրթության դեպքում: Սկզբում ընդունվում է Հայաստանի ֆրանսիական համալսարան, այնուհետ ուսումը շարունակում Երևանի պետական համալսարանում, որտեղ մասնագիտանում է միջազգային իրավունքի ոլորտում: «Սա լավ ընտրություն էր, որովհետև մենք միջազգային առևտրի իրավունքին վերաբերող մի քանի առարկաներ ունեինք: Դրանք ինձ շատ–շատ էին հետաքրքրում ու հասակցա, որ ես սիրում եմ իրավունքի այն ճյուղը, որը վերաբերում է բիզնեսին:

Բըրքլիում հենց այդ տարբերակն էլ ընտրեցի»:

Բըրքլիի համալսարանում Անահիտը սովորել է LL.M. (Master of Laws) ծրագրով: ԱՄՆ-ի լավագույն համալսարաններից մեկում կրթությունը շարունակելը եղել է նախապես պլանավորված որոշում: ԱՄՆ-ի ընտրությունը պայմանավորված է եղել կրթության ոլորտում դրա առաջատար լինելով: Դիմելու փուլում որևէ համալսարանի նկատմամբ նախապատվություն չի ունեցել: Դիմել է և կապը պահել է մի քանի համալսարանների հետ միաժամանակ. «Միայն քո փաստաթղթերը չեն տեսնում, այլ քեզ՝ որպես անհատ էլ են ճանաչում: Երկրորդ՝  հասկանում են, որ դու իսկապես հետաքրքրված ես համալսարանով, երրորդ՝  դու ես նրանց ճանաչում: Ես միշտ ասում եմ, որ ցանկացած համալսարան ունի իր դեմքը, բնավորությունը:

Դու պետք է գտնես այն համալսարանը, որը քո բնավորությանը համապատասխան է»:

«ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՊԵՏՔ Է ՍԿՍԵԼ ՀԵՆՑ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻՑ…»

Անահիտը Հայաստանի ապագան կապում է երիտասարդների հետ, հատկապես նրանց, որոնք կրթությանը շատ մեծ տեղ են տալիս և վերցնում արտասահմանի փորձը: Հայաստանում, ըստ նրա, փոփոխությունները պետք է սկսել հենց կրթության ոլորտից: Փաստում է, որ Հայաստանի և ԱՄՆ-ի համալսարաները իրարից շատ տարբեր են: Կցանկանար մեզ մոտ լիներ այնտեղի կրթական համակարգը: Ընտրությունը հիմնավորում է օրինակներով:

Անահիտը Հայաստանի համալսարաններում առանձնացնում է ուսումնասիրվող նյութի խնդիրը: Ընդունում է, որ հայերեն գրականության բացակայությունը թարգմանության ծախսերով էլ է պայմանավորված, սակայն առաջնահերթ է մատուցվող նյութի ոչ ժամանակակից լինելը և հենց մատուցման մեթոդները. «Իրավունքը զարգանում է ամեն օր: Այն, ինչ սովորեցրել են երեկ, այսօր կարող է պետք չգալ: Հայաստանի համալսարանում մի տենդենց կա, մեզ տալիս են այնպիսի ինֆորմացիա, որը որպես իրավունքի պատմություն էլ ոչ մեկին չի հետաքրքրում»:

Ինչ վերաբերում է դասը մատուցելու մեթոդներին՝ Անահիտ պատմում է, որ Բըրքլիում ունեցել են լեկցիայի տեսքով առարկաներ և դասը հետաքրքիր է եղել՝ դասախոսների պատրաստած  նյութի շնորհիվ: Ունեցել են նաև ինտերակտիվ դասեր, որոնք իր համար այնքան էլ արդյունավետ չեն եղել: Ասում է, այդպիսի դասերը հաճախ վերածվում են ոչ պրոֆեսիոնալների խոսակցության, ինչը նրան այնքան էլ դուր չի գալիս: Սակայն Բըրքլիում հասկացել է, որ կարող է լինել գործնական-տեսական մեթոդը, երբ տեսությանը սովորեցնում են գործնականի աչքով նայել:

Համալսարանում նրանք ուսումնասիրել են նախադեպային իրավունք, որի ժամանակ դասախոսը սովորեցրել է, թե նույն օրենքը որ տարբերակով ներկայացնել՝ կախված նրանից պատասխանող կողմ ես ներկայացնում, թե՝ հայցվոր: «Այն, որ իրենց տված ինֆորմացիան նույն քո օրվա նյութն է, դա էլ է մոտիվացնում: Դասախոսը կարող է մտներ ներս և ասեր, այսօր այսպիսի բան է եղել իմ հաճախորդի հետ: Սա պարտադիր է,

որ դուք իմանաք, որովհետև օրինակ 10-ից  6 հաճախորդի հետ դուք այս խնդիրն ունենալու եք»: Այս պրակտիկան Հայաստանի համար կիրառելի է համարում, քանի որ դասախոսելուց զատ, մասնագետները նաև աշխատում են և համակարգին ծանոթ են:

Անահիտը Բըրքլիում բացահայտել է արտասահմանյան մշակույթին բնորոշ մեկ այլ երևույթ՝ ծանոթի արվեստը (networking): Ի տարբերություն Հայաստանի՝ միջնորդը այս դեպքում չի հայտնվում բարեկամական կապերի միջոցով, այլ ուսանողի անձի, ձգտումների, լավ մասնագետ լինելու արդյունքում է դառնում նրա միջնորդը: Մարդկային այս ցանցը ստեղծվում է համալսարանի կողմից կազմակերպվող տարբեր ձևաչափեր ունեցող networking event-ների միջոցով:

Կրթության ոլորտը բարելավելու համար Անահիտը կարևորում է նաև գրադարանների խնդիրը: Ասում է, որ Հայաստանում ուսանողն օրվա ընթացքում շատ ավելի քիչ ժամանակ է հատկացնում կարդալուն: Ճիշտ հակառակն է Բըրքլիում. «Այս պահին Հայաստանի ուսանողները մտածում են ոնց ստանալ վերջնական քննությունները: Սա գալիս է մթնոլորտի պակասից: Բըրքլիում ամեն ինչ արված էր, որ գրադարանը հնարավորնիս հարմար լինի: Տարրական բաներ են, բայց աթոռը՝ բարձրությունից սկսած, մինչև մեջքի հարամարությունը,

այնպես է արած, որ ինչքան էլ երկար նստես, մեջքդ  չցավի: Լուսվորությունը, օդափոխությունը քո ուզածով կարողանաս կարգավորել»:

Բըրքլին Անահիտն իր կյանքի ամենալուսավոր կետերից մեկը և ամենաճիշտ որոշումն է համարում: Այն մասնագիտության կողմնորոշման հարցում վստահություն է ներշնչել, իսկ մենակ ապրելը՝ ավելի ինքնուրույն ու դետալներին ուշադրություն դարձնող է դարձրել:

Անահիտն իր երկու մագիստրոսական կրթությունները ստացել է հաջորդաբար՝ քիչ պրակտիկ փորձ ունենալով: Ասում է, հատկապես Բըրքլիում շատ են եղել փորձ ունեցող և ոլորտում աշխատող ուսանողները. «Նկատել եմ, նրանք, ովքեր պրակտիկա ունեն ավելի ճիշտ են կողմնորոշվում, որպես պրոֆեսիոնալ են մտնում համալսարան և հաճախ, իրենց հարաբերություններն էլ դասախոսների հետ արդեն որպես կոլեգաների է: Իմ տարբերակի առավելությունն այն է, որ մտնում ես համակարգ արդեն մասնագիտացված և կրթության հատվածը արած»:

Մասնագիտությունը շատ մեծ հետք է թողնում մարդու վրա, վերջնականապես ձևավորում նրա բնույթը: Անահիտը համոզված է, որ չնայած մասնագիտությունը բնավորության հետ միահյուսված միշտ մարդու հետ է, բայց մարդու և իր մասնագիության միջև գալիս է հրաժեշտ տալու պահը: Սխալ է համարում դրան կառչած մնալը, ավելին, կարծում է, որ այդ բաժանումը լինում է այն դեպքում, երբ մարդը գիտակցում է, որ այն էներգիան, որը պետք էր տալ՝ տվել է և ստացել է իր գործից և այդ ժամանակ է, որ առաջ է գալիս հոբբին:

«ԴՈՒ ՄԻ ՏՈՒՆ ՈՒՆԵՍ ՈՒ ԴԱ ՀԱՅԱՍՏԱՆՆ Է…»

Անդրադառնալով իր ոլորտում Հայաստանում առկա խնդիրներին՝ ասում է, որ կան օրենքի բացերը, բայց դրանք հնարավոր է շտկել: Ավելի արմատական խնդիրներից է կոռուպցիան: «Սա միայն Հայաստանում չէ խնդիր, մեծ խնդիր է, որ քայքայում է ամբողջ սիստեմը՝ սկսում է իրավական, դատաիրավական  համակարգից և անցնում է մնացած բոլոր բնագավառներին»: Կարծում է, որ փոփխությունները լինելու են պրոֆեսիոնալ մասնագետների միջոցով, որոնք գիտակցում են, որ կոռուպցիայից զատ կարող են ուրիշ ձևով գումար աշխատել, քանի որ կայացած և էթիկայի կանոններին խիստ հետևող մասնագետին ավելի դժվար է ճնշելը:

Անահիտը դեռ չի աշխատում, բայց ցանկանում է բիզնես իրավունքի ճյուղում լինել: Նպատակ ունի նաև դասախոսելով զբաղվելու: Դեռևս Հայաստանում կամ ԱՄՆ-ում ապրելու վերջնական որոշում չունի: Հստակ գիտի, որ ցանկացած պարագայում երկու երկրների հետ կապը պետք է անընդհատ պահի:

Կարծում եմ, որ հիմա աշխարհը գլոբալիզացիայի վերին կետում է գտնվում ու ես ինձ էլ համարում եմ նման անձ: Ինչքան էլ պրակտիկ, հեշտ հարմարվող մարդ լինես, դու մի տուն ունես ու դա Հայաստանն է: Եթե ուզում ես, որ քո որդին էլ տուն ունենա ապագայում, դու ունես գերխնդիր՝ Հայաստանին ինչ–որ չափով օգնելու: Չի կարելի ասել, դե միայն ես ինչ կարող եմ անել: Ամեն անհատ կարող է ինչ–որ բան անել ու ցանկացած մեծ ծրագիր սկսվում է փոքր բանից: Չէի ուզի, որ իմ կրթությունը մնար միայն ինձ: Մենք չենք ապրում այնպիսի երկրում, որը բնակչության, տարածքի խնդիր չունի: Մարդիկ քննադատությամբ են վերաբերվում արտագաղթին, բայց ես դա համարում եմ անհատի որոշում: Միևնույն ժամանակ, կարծում եմ, անկախ նրանից, թե որ երկրում ես ապրում, դու ունես որոշակի պարտավորություններ քո երկրի նկատմամբ:

Աղբյուրը՝ Hayeli.am

The Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team Group Letter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBank