Ավտոմեքենան արգելափակվել է ձնակույտի մեջ
SocietyՆոյեմբերի 17-ին, ժամը 12.14-ին տեղեկություն է ստացվել, որ Քարի լիճ տանող ավտոճանապարհին ավտոմեքենան արգելափակվել է ձնակույտի մեջ:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել Mercedes E124 մակնիշի 34 OD 174 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ Վ. Պ. և 4 ուղևոր):