Yerevan, 26.January.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Հայաստանը եւ Իրանը սերտացնում են համագործակցությունը մաքսային սահմանին

Society

Հայաստանում է Իրանի Իսլամական Հանրապետության մաքսային ծառայության պատվիրակությունը` մաքսային ծառայության ղեկավար Մասուդ Քարբասիանի գլխավորությամբ: ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանի հետ նրանք ստորագրել են «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի եւ Իրանի Իսլամական Հանրապետության մաքսային ծառայության միջեւ մաքսային վարչարարության բնագավառում համագործակցության վերաբերյալ» փոխըմբռնման հուշագիր: Վերջինով նախատեսվում է Մեղրիի եւ Նորդուզի սահմանային մաքսային կետերի միջեւ իրական ժամանակում տեղեկատվության փոխանակում կազմակերպել:

«Հուշագրի յուրաքանչյուր կետի կյանքի կոչման պարագայում կարճ ժամանակում կհասնենք «Մեկ պատուհան» գաղափարի իրագործմանը: Ինչպես արտաքին տնտեսական գործունեություն իրականացնողների, այնպես էլ զբոսաշրջիկների համար հարեւան երկիր մուտք գործելու ընթացակարգերն ավելի դյուրին կդառնան»,-նշել է կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանը:

Հայաստանի եւ Իրանի միջեւ ուղեւորատար տրանսպորտային միջոցների ազատ տեղաշարժի ապահովման համար կողմերն իրենց երկրների կառավարությունների առջեւ հանդես են գալու Հայաստանում կամ Իրանում գրանցված ուղեւորատար տրանսպորտային միջոցների մուտքն առանց երաշխիքային ու ճանապարհային վճարների գանձման թույլատրելու նախաձեռնությամբ: Տնտեսական կապերի զարգացման համար առավել բարենպաստ պայմաններ ստեղծելու եւ փոխադարձ առեւտրում ներգրավված տնտեսվարող սուբյեկտների` մաքսային հարցերում իրազեկվածությունը բարձրացնելու նպատակով պաշտոնական կայքերում հասանելի է դառնալու մաքսային օրենսդրության պահանջների վերաբերյալ տեղեկատվությունը: Զբոսաշրջային այցերը խթանելու նպատակով ԻԻՀ եւ ՀՀ քաղաքացիները իրազեկվելու են սահմանով տեղափոխվող անձնական օգտագործման ապրանքների եւ դրամական միջոցների համար հարեւան երկրում գործող մաքսային ընթացակարգերի մասին՝ Մեղրիի եւ Նորդուզի մաքսային կետերի ելքի սրահներում տեղադրված տեղեկատվական ցուցանակների օգնությամբ:

«Մաքսային ոլորտն իր ուղղակի ազդեցությունն ունի Հայաստանի եւ Իրանի միջեւ առեւտրատնտեսական հարաբերությունների զարգացման գործում: Երկու երկրների միջեւ մուտքի արտոնագրի վերացումը կնպաստի զբոսաշրջության աշխուժացմանը, ապրանքաշրջանառության ավելացմանը, ինչպես նաեւ պարզ եւ արագ կդարձնի տարանցումը: Իսկ Հայաստանը, լինելով ԵՏՄ անդամ, կարող է նաեւ Իրանի համար դարպաս հանդիսանալ՝ մուտք գործելու միության շուկա»,-նկատել է ԻԻՀ մաքսային ծառայության ղեկավար Մասուդ Քարբասիանը:

Գործընկերները դիտարկել են նաեւ մաքսային վարչարարության բնագավառում համագործակցության հեռանկարները: Քննարկվել է ՀՀ եւ ԻԻՀ կառավարությունների միջեւ Մեղրի-Նորդուզ սահմանային դարպասի համատեղ օգտագործման մասին համաձայնագրի նախագիծը, որով նախատեսվում է ձեւավորել համատեղ կոմիտե: Նախագիծը միտված է սահմանային անցման գործընթացների եւ մաքսային ընթացակարգերի պարզեցմանը՝ կրկնություններից խուսափելու, ուղեւորների, ապրանքների եւ տրանսպորտային միջոցների միջազգային փոխադրումները դյուրացնելու համար:

«Փոխանակելու ենք սպիտակ դաշտում գործող տնտեսվարողների ցանկը, որպեսզի վերջիններն ավելի դյուրին ընթացակարգերով անցնեն մաքսային հսկողությունը: Դա չի վերաբերում մաքսանենգներին. երկու երկրները շարունակելու են նրանց դեմ պայքարը»,-վստահեցրել է Վարդան Հարությունյանը:

Անդրադառնալով ԵՏՄ մաքսային նոր օրենսգրքի շրջանակում Հայաստանում ազատ տնտեսական գոտու ստեղծման հեռանկարին՝ իրանական պատվիրակությունը պատրաստակամություն է հայտնել հայկական կողմին փոխանցելու ազատ տնտեսական գոտիների վերաբերյալ Իրանի փորձը:

Vahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live Bvik and Idram Standing by Young ReadersIDBank participated in the conference dedicated to the 10th anniversary of the Armenian Institute of DirectorsAxelMondrian Wins Three Major International Awards for Branding, PR and Film Production in 2025Ucom Promotes Space Engineering Education Global Finance names AraratBank Best Sub-Custodian Bank 2025 in ArmeniaAraratBank Participates in “Women’s Empowerment Principles in Armenia” Conference Unibank’s Perpetual Bonds Were Acquired in Nearly One Day Acba bank and France’s Proparco to continue strengthening their long-term strategic partnership