Լարսի անցակետը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար
SocietyՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 17-ի` ժամը 20:00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, մերկասառույցի պատճառով դժվարանցանելի է Վարդենիս-Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Լարսի անցակետը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: