Երկու լիբանանահայ զինվորականներ ծառայության են անցել Լիբանանի նախագահական պալատում
SocietyNEWS.am-ը գրում է.
Երկու լիբանանահայ զինվորականներ ծառայության են անցել Լիբանանի նախագահական պալատում: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 17-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց Լիբանանի հայկական «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը:
«Նրանք լիբանանահայ Հովհաննես Քեշիշյանն եւ Պետրոս Լափաճյանն են: Հովհաննես Քեշիշյանը նշանակվել է նախագահական պահակագնդի Բ վաշտի հրամանատարի պաշտոնում, զբաղվելու է Լիբանանի նախագահի անձնական անվտանգությամբ: Պետրոս Լափաճյանն էլ նշանակվել է պահակագնդի Գ վաշտի հրամանատար` ստանձնելով նախագահական պալատում տեղափոխումների, այլ գործողությունների պատասխանատվությունը: Նախկինում լիբանանահայ այլ աշխատակիցներ եղել են նախագահական պալատում, բայց այս մակարդակով այս երկուսն են»,-ասաց նա: