«Ցեզր» աղցանի բաղադրատոմսը
LifestyleԲաղադրությունը ՝
Մառոլ 1 կապ
Հավի ֆիլե 300գ
Լոլիկ 1 հատ
6 հատ սպիտակ հաց
Կարագ 2 ճաշի գդալ
Սխտոր 2 պճեղ
Պարմեզան պանիր ըստ ճաշակի
ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՂԱՆԱԿԸ՝
Լվանալ, չորացնել, որից հետո մանր կտրատել մառոլի տերևները։
Տաք թավայի մեջ լցնել 1 ջաշի գդալ կարագ։ Երբ կարագաըամբողջությամբ հալվի լցնել մանր կտրատված 1 պճեղ սխտորը։
Հավի կրծքամիսը կտրատել կտորներով մոտավոր 1x3սմ չափով։ Կտրատված հավի կրծքամիսը լցնել թավայի մեջ և տապակել սխտորի հետ մոտ 10 րոպե, մինչև հավի միսը ստանա ոսկեգույն տեսը։ Տապակելուց հետո վերցնել թավան գազօջախից։
Նույն թավայի մեջ նորից ավելացնել 1 ճաշի գդալ կարագ և երկրորդ սխտորի պճեղը։ Այդ ընթացքում կտրատել հացը՝ փոքր խորանարդիկների տեսքով։ Կտրատված հացի խորանարդիկները լցնել թավայի մեջ և տապակել մինչև ստանան ոսկեգույն տեսք։ Ցանկալի է անդադար խառնել, որպեսզի չվառվեն։
Մառոլի տերևների վրա լցնել տապակած հավի կրծքամիսը, բարակ շերտերով կտրատված լոլիկը, որից հետո խառնել։
Աղցանի վրան լցնել հացից ստացված սուխարիկները և քերած պանիրը։