Դիզայներ Արայիկ Գաբաջյանը՝ նորաձեւության աշուն-ձմեռ թրենդերի մասին
LifestyleLife.panorama.am-ը գրում է.
Life.panorama.am-ի հետ զրույցում 2016-2017թթ աշուն-ձմեռ նորաձեւության հիթերի ու հակաթրենդների մասին խոսել է դիզայներ Արայիկ Գաբաջյանը:
«Այս տարի շատ են հանդիպում բրդյա գործվածքները` խոշոր գործվածքներով, որոնք թե բլուզի, թե վերնահագուստի պարագայում հանդես են գալիս երկար, ուսերը կախ տեսքով: Այս տարի շատ են բախրամաները եւ բախրամայանման փյուսքուլները. սրանք գեղեցիկ են, երբ համադրվում են թավշյա գործվածքների եւ թեթեւ մետաքսների հետ համադրված»,- նշեց դիզայները:
Հակաթրենդների մասին խոսելիս` Արայիկ Գաբաջյանը նկատեց.
«Որպես այդպիսին` հակաթրենդ չկա, միաժամանկ կա այսպիսի ընդունված կարգ` սովորաբար երկու սեզոն հին թրենդները դառնում են հակաթրենդ: Սակայն շատ դետալներ` գործվածքներ, պրինտներ ու նմանատիպ բաներ հաճախ վերադառնում են այլ օգտագործմամբ: Այս տարվա հակաթրենդներն են շատ ծաղկավոր պրինտները, սեւ-սպիտակ գծերը, վագրային պրինտները, արծաթափայլ ու ոսկեգույն երանգային քարերով եւ զարդերով հագուստները»:
Շարունակությունը` այստեղ: