Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մարդատար մեքենաների համար
SocietyՎրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ Ստեփանծմինդա - Լարս ավտոճանապարհը նոյեմբերի 18-ին՝ ժամը 9:45-ի դրությամբ, անվաշղթաների կիրառման դեպքում բաց է միայն մարդատար ավտոմեքենաների համար: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից: