Բռնցքամարտիկ Անուշ Գրիգորյանը առաջին մենամարտում պարտվել է
SportԲուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում մեկնարկել է բռնցքամարտի կանանց Եվրոպայի առաջնությունը, որին մասնակցում է նաև 51 կգ քաշային Անուշ Գրիգորյանը:
Արմենպրեսի հաղորդմամբ՝ նա իր առաջին մենամարտում պարտվեց Նիդեռլանդները ներկայացնող Ալիսիա Հոլզկենին: Հայաստանի կանանց հավաքականի ավագ մարզիչ Հարություն Նազարյանի կարծիքով, այս մենամարտում Անուշն ունեցել է բացահայտ առավելություն, սակայն մրցավարները զարմանալիորեն հաղթանակը շնորհել են հոլանդացուն:
«Մենամարտն անարդար դատելու համար թող գրողի ծոցը կորչեն խարդախ ու անմարդկային մրցավարները, ովքեր իրենց ոչ պրոֆեսիոնալ գործողություններով ազդում են մարզիկների հետագայի վրա: Փաստը մնում է փաստ` մրցավարներն իրենց սև գործը կատարեցին»,-ֆեյսբուքի իր էջում գրել է Գրիգորյանը: