Հայաստանում 5 մլն դրամից ավելի չհիմնավորված եկամուտը կհամարվի ապօրինի հարստացում
EconomicsԿառավարությունը փոփոխություն կատարեց քրեական օրենսգրքում, որը վերաբերում է ապօրինի հարստացման քրեականացմանը: ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը նշեց, որ այն դեպքերում, երբ «Հանրային ծառայության մասին» օրենքով հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող բարձրաստիճան պաշտոնատար անձը և նրան փոխկապակցված անձինք, որոնք ներկայացնում են առանձին հայտարարագրեր, համապատասխան ժամանակահատվածում ունեցել են գույքի ավելացում կամ պարտավորությունների նվազում, որոնք էականորեն գերազանցում են նրա օրինական եկամուտները, և դա ողջամտորեն չի հիմնավորվում, ապա անձը պիտի պատասխանատվության ենթարկվի ապօրինի հարստացման համար:
«Այդ դեպքում հասնում է ազատազրկում՝ 3-6 տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ»,- Արմենպրեսի
«Այդ պատճառով մենք սահմանել ենք որոշակի շեմ, որից վերև խոսում ենք ապօրինի հարստացման մասին: Երկրորդ. նախագծով, որպեսզի շրջանառությունը, եկամուտները լինեն ավելի թափանցիկ, առաջարկվում է փոփոխություն կատարել «Հանրային ծառայության» մասին օրենքում և հայտարարագիր ներկայացնող սուբյեկտներն այսուհետև պարտավոր կլինեն ստացած և հանձնած փոխառությունները, դրանց դիմաց վճարներ ստանալը կամ հանձնելը, դրամական միջոցները նվիրատվություն ստանալը, ձեռնարկատիրական գործունեությունից եկամուտ ստանալը, գույքի օտարումից եկամուտ ստանալը, վարձակալության դիմաց ստացված վճարները և այլն, որոնք գերազանցում են 2 մլն դրամը, կատարեն անկանխիկ»,-ասաց նա՝ հավելելով, որ դա հնարավորություն կտա առավել մեծացնել թափանցիկությունը: