«Կանացի երջանկություն»` Անի Երանյանի շնորհավորանքը Արփի Գաբրիելյանին
LifestyleԱյսօր իր տարեդարձն է նշում Արփի Գաբրիելյանը: Դերասանուհի-երգչուհուն 27-ամյակի կապակցությամբ ջերմ բարեմաղթանք է հղել ընկերուհին՝ Անի Երանյանը, որի հետ հանդես է գալիս նույն հեռուստանախագծում՝ «Ֆուլ Հաուս» սիթքոմում, եւ հրապարակել ստորեւ ներկայացված լուսանկարը:
«Իմ Արփի՝ նուրբ, սիրուն ու բարի, շնորհավոր տարեդարձդ: Կանացի երջանկություն քեզ, լինես հաջողակ եւ սերը միշտ ուղեկցի քեզ: Հեսա պինդ կգրկեմ քեզ»,- իր «ինստագրամյան» էջում գրել է դերասանուհին: