Մելանիա Թրամփն ու որդին՝ ճաշելու գնալիս. առաջին տիկինը շքեղ տեսք ուներ (ֆոտո)
LifestyleLife.panorama.am-ը գրում է.
ԱՄՆ առաջին տիկին Մելանիա Թրամփն ու նրա 10-ամյա որդին՝ Բարոնը, առաջին անգամ երևացել են հանրության մեջ՝ Թրամփի նախագահ ընտրվելուց հետո։ Մելանիան և Բարոնը դուրս են եկել Թրամփի աշտարակից ու մեկնել են ճաշի Serafina ռեստորան, որը հայտնի է իր իտալական ուտեստներով ու պիցցաների տեսականիներով։
Մելանիան պարզ հագուստներով շքեղ տեսք ուներ։ Առաջին տիկինն ուսերին կրում էր կարմիր վերարկու, որի տակից հագել էր մոխրագույն զգեստ։ Մելանիան հագուստի հետ համադրել էր Christian Louboutin բարձրակրունկներ։
Բարոնը կրում էր Ralph Lauren բաճկոն, մուգ տաբատ ու New Balance սպորտային կոշիկներ։
Մելանիան ու Բարոնը շրջապատված էին գաղտնի ծառայության գործակալներով։
