Yerevan, 01.October.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Դիլիջանում մեկնարկել է 4-րդ ամենամյա Բիզնես ինովացիոն ֆորումը

Դիլիջանում մեկնարկել է 4-րդ ամենամյա Բիզնես ինովացիոն ֆորումը, որն անց է կացվում «Հայաստան 20.18 - 2018թ.՝ Հայաստանը 20 ամենանորարար երկրների շարքում» խորագրի ներքո:

Բիզնես ինովացիոն ֆորումի մասնակիցներին ուղղված ողջույնի խոսքում ԻՏՁՄ փոխտնօրեն Հայկ Չոբանյանը նշել է. «Հայաստանն այսօր աշխարհի ինովացիոն երկրների վարկանիշում 60-րդն է: Պետք է այնպես անել, որ 2018-ին Հայաստանը տեղ գտնի ամենանորարար երկրների լավագույն 20-ում: Վերցնելով այն պոտենցիալը, որն այսօր կա ՏՏ և կրթական համակարգում, այն տաղանդը, որը սփռված է ամբողջ Հայաստանում պետք է դարձնենք ինովացիոն ծառայություն, ինովացին առաջնընցաթի առարկա»:

ԻՏՁՄ նախագահ Ալեքսանդր Եսայանը նշել է. «Այս ինովացիոն կարեւոր հարթակ է, որտեղ կարող ենք քննարկել եւ կիսվել կատարված այն աշխատանքներով, որոնք իրականացվում են Հայաստանում եւ արտերկրում: Այսօր ավանդական բիզնեսն էլ է ենթարկվում փոփոխությունների, փոփոխվում են բիզնես մոդելները: Այնպես որ նորարարությունների կարիքը բիզնեսում ակնհայտ է: Իսկ Հայաստանի համար, որը փակ սահմաններով երկիր է, հարկավոր է օգտագործել տեխնոլոգիաները եւ կարճ ժամկետներում հասնել նկատելի արդյունքների»:

ՀՀ տրանսպորտի, կապի և ՏՏ նախարարի տեղակալ Գագիկ Թադևոսյանը ներկայացրել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի ողջույնի խոսքը, նշելով, որ միջոցառումը կարևոր նշանակություն ունի ինովացիոն ոլորտի շահառուների համախմբման, առկա հիմնախնդիրների համատեղ քննարկման և համագործակցության ձևաչափերի մշակման համար: Ազգային ինովացիոն համակարգի զարգացումը հանդիսանում է ՀՀ կառավարության գերակայություններից մեկը: Այս ուղղությամբ, կառավարության կողմից մասնավոր հատվածի հետ համատեղ իրականացվող բազմաթիվ ծրագրերն ուղղված են Հայաստանում միջազգային լավագույն չափանիշներին համապատասխանող արդիական ինովացիոն ենթակառուցվածքների ստեղծմանն ու զարգացմանը, նորարարական գաղափարները խթանող ֆինանսական ենթակառուցվածքների ներդրմանը:

Ինովացիոն ֆորումի նպատակն է Հայաստանի ինովացիոն ռազմավարության հիմնական առաջնահերթությունների սահմանումն ու լուծումների ձևակերպումը: Ինովացիոն ֆորումի շրջանակում ՀՀ կառավարության ներկայացուցիչների, տեղական և միջազգային փորձագետների քննարկումների միջոցով կներկայացվի ինովացիոն զարգացման առաջավոր փորձը, կծավալվի գործնական քննարկում և կձևավորվի օրակարգ՝ 2018 թվականին Հայաստանը աշխարհի 20 ամենանորարար երկրների շարքում դիրքավորելու համար:

Բիզնես ինովացիոն ֆորումին մասնակցում են տեխնոլոգիական, կրթական և ձեռներեցության ոլորտների, ինչպես նաև ՀՀ կառավարության և միջազգային կազմակերպությունների շուրջ 150 ներկայացուցիչներ, այդ թվում` միջազգային բանախոսներ 6 երկրներից (ԱՄՆ, Ռուսաստան, Թայվան, Բուլղարիա, Իսրայել, Վրաստան):

Բիզնես ինովացիոն ֆորումի շրջանակում անցկացվող թեմատիկ քննարկումների խոսնակներն են.

-Նորարարական ապրանքների և ծառայությունների վերաբերյալ քննարկման հիմնական բանախոսը Բուլղարիայի Innovation Starter ընկերության հիմնադիր, ինովացիոն փորձագետ Լեոնա Ասլանովան է: Քննարկման մյուս խոսնակներն են՝ Սերգեյ Առաքելյանը (eDram), Վահան Քերոբյանը (menu.am), Արտաշես Թովմասյանը (gg Taxi) և Գրիգոր Առաքելյանը (Strategic Business), իսկ քննարկման մոդերատորը՝ Տիգրան Ջրբաշյանը (Ameriabank):

- Ինովացիաների միջոցով բիզնես պրոցեսների զարգացման թեմատիկ քննարկման հիմնական բանախոսներն են՝ Գերմանիայի BerlinerStrategen ընկերության գործադիր տնօրեն Քրիստիան Շելենբերգերը և Ֆլորիդայի Optym ընկերության նախագահ Ռավինդրա Ահուջան: Մյուս խոսնակներն են՝ Ստեփան Խզրթյանը (LegalLab), Արտաշես Տոնոյանը (Good credit), Սաթենիկ Մնացականյանը (Leviathan): Սեսիան կվարի Management Mix ընկերության հիմնադիր և տնօրեն Րաֆի Սեմերջյանը:

- Գիտելիքներ նորարարության և զարգացման համար թեմայի քննարկումը վարում է Արմեն Դարբինյանը (Հայ-ռուսական համալսարան), հիմնական բանախոսներն են՝ Թել Ավիվի համալսարանի StartAU կենտրոնի ձեռներեցության փորձագետ Էլիյա Էլոնը, խոսնակներն են՝ Ալեքսեյ Յուժակովը (Promobot), Հովհաննես Նահապետյանը (Bauman MSTU), Արամ Հաջյանը (ՀԱՀ), Ժաքլին Կարաասլանյանը, Մարի Լու Փափազյանը (Թումո), Ոստանիկ Մարուխյանը (ՀՊՃՀ), Եվա Հյուսյանը (Solo Learn), Դավիթ Սահակյանը (Այբ), Յուլյա Ստակյանը (giz), Վահագն Պողոսյանը (Proximus), Հայկ Իշխանյանը (IDeA) և Սամվել Գևորգյանը (BSC):

- Ռազմավարություն՝ դեպի ինովացիոն տնտեսություն չորրորդ և ամփոփիչ սեսիան, որի ընթացում կձևավորվեն հիմնական մարտահրավերներն ու խնդիրները, կվարի Րաֆֆի Քասարջյանը (Մոնիտիս): Խոսնակներն են՝ Ալեքսանդր Եսայանը (ԻՏՁՄ նախագահ), Պիեռ Պրիվիխը («Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրի միջազգային խորհրդատու), Մանուկ Հերգնյանը (EV consulting), Արտակ Մելքոնյանը (UNDP), Տիգրան Ջրբաշյանը (Ameriabank), Րաֆի Սեմերջյանը (Management Mix), Արմեն Դարբինյանը (Հայ-ռուսական համալսարան), Լյուդովիկ Չեխանովսկին (Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության Միջազգային օգնության/համագործակցության պատասխանատու), Բագրատ Ենգիբարյանը (ՁԻՀ), Արման Աթոյանը (Arloopa) և այլ ընկերությունների ներկայացուցիչներ:

Երկօրյա ինովացիոն ֆորումին աջակցություն է ցուցաբերվել «ԵՄ-ն բիզնեսի համար» և «ԵՄ- ն նորարարության համար» նախաձեռնությունների շրջանակում: Ֆորումի բանախոսների և մասնակիցների ամբողջական ցանկը ներկայացված է BIF.am կայքում:

Բիզնես ինովացիոն ֆորումն ավանդաբար իրականացվում է ԻՏՁՄ-ի կողմից՝ ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո: Ֆորումի հովանավորն է «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագիրը, որն իրականացվում է Եվրոպական Միության և Գերմանիայի տնտեսական համագործակցության ու զարգացման  դաշնային նախարարության  ֆինանսավորմամբ և «Մասնավոր հատվածի զարգացում Հարավային Կովկասում» ծրագրի կողմից:

The Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team Group Letter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBank