Հայաստանում մեծ է ՓՄՁ ոլորտի չօգտագործված ներուժը. Պյոտր Սվիտալսկի
Economics
Հայաստանյան փոքր եւ միջին ձեռնարկատիրությունների ներուժը բավականաչափ օգտագործված չէ:
Արմենպրեսի հաղորդմամբ՝ ՓՄՁ կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպման շրջանակում ասաց ՀՀ-ում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին:
«Ոլորտային նախարարությունների, կառավարության հետ տարբեր հանդիպումներից մի բան պարզ դարձ դարձավ, որ տնտեսական ամրության եւ աճի սկզբունքը պետք է ԵՄ գործունեության կենտրոնում լինի: ԵՄ-ն իրենից կախված ամեն ինչ կանի, որպեսզի շարունակի աջակցել Հայաստանին, վերջինս էլ ավելի զարգանա եւ կառուցի բարեփոխված տնտեսություն: ՓՄՁ ոլորտն այդ տնտեսական ամրության ողնաշարն է: Ես երբեմն մեջբերում եմ Տնտեսական համագործակցության զարգացման կազմակերպության ուսումնասիրության ցուցանիշները՝ կապված նրա հետ, թե Արեւելյան գործընկերության անդամ պետությ ուններում ինչպիսին է ՓՄՁ-ների դերը: Այն ցույց է տալիս, թե կոնկրետ Հայաստանում որքան մեծ է ՓՄՁ-ների չօգտագործված ներուժը»,-ընդգծեց ԵՄ պատվիրակության ղեկավարը:
Նրա խոսքով՝ ԵՄ-ի ներսում ՓՄՁ-ների տեսակարար կշիռը կազմում է 70 տոկոս ՀՆԱ-ի մեջ, կան երկրներ, որոնցում նույնիսկ 90 տոկոս է, իսկ Հայաստանում այդ ցուցանիշը դեռ 30 տոկոս է:
«Դա ցույց է տալիս, թե դեռ որքան անելիքներ կան՝ ներուժն իրացնելու, կիրառելու տաղանդը, նորարար մոտեցումը՝ հատկապես երիտասարդ ձեռներեցների: Մեզ համար ԵՆԲ-ն աջակցության միակ խողովակը չէ: 2017 թվականից ՎԶԵԲ-ի հետ միասին ստեղծելու ենք մասնավոր կապիտալի ֆոնդ, որը ՓՄՁ-ներին կօգնի ավելի շատ ֆինանսավորում հայթայթել: GIZ կազմակերպության հետ միասին մեկնարկելու ենք դրամաշնորհների համակարգ, որը կօժանդակի սկսնակ ՓՄՁ-ներին Հայաստանում: Ընդհանուր գումարը հասնում է 30 մլն-ի: Ըստ իս՝ կարեւոր է ԵՆԲ ներկայությունն այստեղ, որն ամրապնդում է ԵՄ-Õ ¶ Հայաստանին կապող կամուրջը»,-եզրափակեց Պյոտր Սվիտալսկին: