Pink Floyd-ը Նարեկացու նման մի բան է. Ա. Մանուկյան
SocietyԽորհրդարանում ճեպազրույցների ժամանակ ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը լրագրողներին խնդրեց փոքր ինչ թեթեւ հարցեր ուղղել իրեն:
«Օրինակ, հարցրեք, ի՞նչ էի անում», - ասաց Ա. Մանուկյանը: Լրագրողները հետաքրքրվեցին, թե մինչ ճեպազրույցը պատգամավորն ինչով էր զբաղված: Հարցին ի պատասխանի Ա. Մանուկյանը նշեց.
«Երաժշտություն էի լսում, Pink Floyd եմ լսում: Ես միշտ եմ Pink Floyd լսում, նույնը ձեզ եմ խորհուրդ տալիս»:
«Սովորեք լսել Pink Floyd, որովհետեւ ինքը Նարեկացու նման բան է, պիտի բարձր ճաշակ ունենաս, հեշտ բան չէ», - ասաց ՀԱԿ խմբակցության պատգամավորը, խնդրելով իր համեմատությունը հասկանալ ոչ ուղիղ իմաստով:
Նա նաեւ ընդգծեց՝ միջավայրը ռաբիսոտ է՝ հեռուստատեսությունը, Ազգային ժողովը մաքրվելու կարիք ունեն։