Լաս Վեգասի շուրջ 15 հազար բնակիչ առանց էլեկտրականության է մնացել
SocietyԱմերիկյան Լաս Վեգաս քաղաքի մոտ 15 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության, հայտնում է Fox5 Vegas հեռուստաալիքը։
Նահանգի էներգետիկ ծառայության տվյալներով միջադեպը տեղի է ունեցել տեղի ժամանակով մոտ 5։15-ին։ Պատճառը սարքավորումների հետ կապված անսարքություններն են եղել։
Ակնկալվում է, որ էլեկտրականության մատակարարումը կվերականգնվի մինչեւ ժամը 8։00-ը։