Երեւանում 8 տարեկան երեխա է մահացել. նա հիվանդանոց է տեղափոխվել մահացած վիճակում
SocietyNEWS.am-ը գրում է.
Երեւանում նոյեմբերի 18-ին 8 տարեկան երեխա է մահացել: NEWS.am-ի հետ զրույցում Երեւանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի Վերակենդանացման բաժանմունքի վարիչ Սամվել Կարապետյանը նշեց, որ երեխան լուսադեմին իրենց մոտ է տեղափոխվել մահացած վիճակում:
Նա նշեց, որ այս պահին չի կարող ասել, թե երեխան ինչից է մահացել, մահվան պատճառները պարզ կլինեն դիակի դատաբժշկական փորձաքննության արդյունքներից հետո: