ՈՒԵՖԱ-ն 2 տարով որակազրկել է Ռոման Երյոմենկոյին կոկաին օգտագործելու համար
SportՄոսկվայի ԲԿՄԱ-ի և Ֆինլանդիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Ռոման Երյոմենկոն որակազրկվել է երկու տարով դոպինգ-թեստը ձախողելու համար: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը:
Փորձարկումը ցույց է տվել, որ 29-ամյա ֆուտբոլիստը կոկաին է օգտագործել, որ համարվում է թմրանյութ և համաշխարհային հակադոպինգային գործակալության կողմից արգելված է:
Ֆինլանդիայի հավաքականի կիսապաշտպանը դրական դոպինգ թեստ է հանձնել Չեմպիոնների լիգայի խմբային փուլի սեպտեմբերի 14-ին կայացած «Բայերի» հետ արտագնա խաղից (2:2) հետո:
Երյոմենկոն որևէ մրցաշարի չի կարողանա մասնակցել մինչև 2018 թվականի հոկտեմբերի 6-ը: Ֆուտբոլիիստը կարող է ՈւԵՖԱ-ի որոշումը բողոքարկել վճռի նամակը ստանալուց հետո երեք օրվա ընթացքում: