Yerevan, 23.September.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Քաղաքագիտական վերլուծության երկրորդ խաղակեսը. մեսիջներ՝ ՕԵԿ-ին և Քոչարյանին

«Զսպեք սրան: Ես ոչ-ի ոչինչ չեմ ասում, հանդարտեցրեք». այսպես արձագանքեց առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը իր ելույթից ոգևորված երիտասարդին, որը անընդմեջ գոռում էր «այո»: Մինչև այս պահը Տեր-Պետրոսյանը սովորաբար վանկարկումներին կամ հումորով էր արձագանքում, կամ էլ ձեռքով լռելու ժեստ էր անում: Զարմանալի է, որ ծառուկյանական ինտելեկտը առավել զորեղ միջամտություն ունեցավ ընդդիմության առաջնորդի բառապաշարում, քան առաջին նախագահի ճկուն գիտական բառապաշարը՝ Ծառուկյանի ՛՛ինքնստիքյան՛՛-ում... Ինչևէ, սա քաղաքագիտական վերլուծությանը հաջորդած ամենաուշագրավ իրադարձությունը չէ: Ամենաուշագրավը Տեր-Պետրոսյանի հղած մեսիջներն են, որոնք կտրուկ փոխում են խաղաքարերի դասավորությունը քաղաքական դաշտում և մեկընդմիշտ մսխում են հույսերը, թե քաղաքականության մեջ երբևիցէ հնարավոր է ներմուծել բարոյականության սերմեր: ՛՛Հակառակ հորինված բամբասանքների՝ ՕԵԿ-ն ու Ռոբերտ Քոչարյանն այս շարժման հետ որևէ առնչություն չունեն: Եթե նրանք ունեն ցանկություն սարգսյանական ռեժիմի դեմ պայքարելու՝ մեզնից անկախ կամ մեզ հետ զուգահեռ թող պայքարեն ռեժիմի դեմ, մենք նրանց չենք խանգարի, անգամ շնորհակալ կլինենք՛՛: Սրանք Տեր-Պետրոսյանի խոսքերն են: Հարկ է նկատել, որ եթե մարդիկ շարժման հետևում փնտրում էին քոչարյանական ականջներ՝ ՕԵԿ-ի մասով երբեք որևէ կասկած անգամ չի եղել, հետևաբար այս կուսակցության անունը շոշափվել է արհեստականորեն: Թերևս Հ3-ի նորահայտ ռեսուրսը շարժմանը սկսել է պետք գալ... Սա հմուտ խաղի հերթական խաղակեսն է՝ մեսիջների լեզվով: Ավելի ճիշտ կլինի ասել՝ քաղաքագիտական վերլուծության երկրորդ սերիան: Ժամանակին որևէ աղերս Տեր-Պետրոսյանի և Ծառուկյանի թիմերի միջև հնարավոր չէր պատկերացնել: Նախկինում ՕԵԿ-ի և Քոչարյանի հետ նույն հարթության մեջ գտնվող ԲՀԿ-ն, ով գործուն մասնակցություն ունեցավ Մարտի 1-ի հայտնի իրադարձություններում, առանցքային դերակատարություն ուներ քոչարյանական և սարգսյանական ռեժիմների ամրության գործում և մի պահ անգամ դարձավ այլընտրանքային ՀՀԿ, երբ հանրապետականի ցուցակներից այս կամ այն կերպ դուրս թռած քրեաօլիգարխիկ տարրերին խցկում էին այնտեղ, այժմ ՀԱԿ-ի հետ դարձան բնական դաշնակիցներ: Հոկտեմբերի 10-ին հետաքրքիր հայտարարություն հնչեց Քոչարյանի և ՕԵԿ-ի հետ կապված. եթե առանձին կամ մեզ հետ զուգահեռ պայքարեք սարգսյանական ռեժիմի դեմ՝ անգամ շնորհակալ կլինենք: Այսինքն, ինչպես եղավ ԲՀԿ-ի պարագայում, ինչ որ պահի Քոչարյանն ու ՕԵԿ-ը Տեր-Պետրոսյանի համար կարող են դառնալ բնական դաշնակիցներ: Երկրորդ նմանությունը. ժամանակին առաջին նախագահը ամբիոնից հնչեցնում էր անգամ Ծառուկյանի մականունը, իսկ Քոչարյանի մասին հայտարարում էր. Ռոբերտ Քոչարյանը քաղաքական դիակ է, և նա քաղաքական գործոն չէ: Այժմ իր նշած Գագոյի հետ ՛՛ախպերություն՛՛ է, իսկ Քոչարյանի մասով հռետորաբանության կտրուկ փոփոխություն է նկատվում, անգամ շնորհակալ կլինեն, եթե իրենց հետ միասին պայքարի Սերժ Սարգսյանի դեմ, այն Սերժ Սարգսյանի, որին իշխանության բերելու համար Քոչարյանը Մյասնիկյանի հրապարակում մարդկանց սպանդի ենթարկելու հրաման տվեց... Ավելին ասեմ, Տեր-Պետրոսյանի հռետորաբանության առանցքում մշտապես գտնվող Մարտի 1-ի թեման այլևս դուրս է մղված քաղաքական օրակարգից: Պատճառը պարզ է. այդ հարթակում գտնվող շատերը անմիջական պատասխանատվություն են կրում այդ ողբերգական դեպքերի համար, ավելին, դրանց ակտիվ մասնակիցներից են: Փաստորեն՝ Մարտի 1-ը որպես մանրադրամ ծառայեց քաղաքական սիրախաղերում և դեն նետվեց այն պահից, երբ իշխանափոխության անվան տակ սկսեցին համախմբվել երբեմնի ախոյանները... Եվ շատ հետաքրքիր է, թե ինչպես է Տեր-Պետրոսյանը քրեաօլիգարխիկ համակարգի դեմ պայքարելու՝ դաշնակցելով այդ համակարգի հիմնադիր հայրերի հետ... Այո՛, Սերժ Սարգսյանը պետք է հեռանա, պետք է հեռանա անհապաղ, բայց մի պայմանով, որ նրա փոխարեն կրկին չի սկսվելու քոչարյանական արյունոտ ռեպրեսիաների ժամանակաշրջանը... Իսկ Մարտի 1-ը քաղաքական մանրադրամ սարքած, հարյուրավոր հալածյալների վրայով հալածողների հետ ՛՛ախպերություն՛՛ անող ուժերին ես ասում եմ՝ մնաք բարյավ... Շնորհակալ եմ, որ գործնականում ժողովրդին համոզեցիք, որ քաղաքականության մեջ բարոյականությունից խոսելը ՛՛պատվեր կատարել՛՛ է, իսկ քաղաքականությունը աշխարհի ամենահնագույն մասնագիտությունն է... Մեկ էլ շատ հուզիչ տեսարան կլինի՝ տեսնել Տեր-Պետրոսյանին, Քոչարյանին, Արթուր Բաղդասարյանին, Գագիկ Ծառուկյանին և մի շարք այլոց՝ սարգսյանական ռեժիմի դեմ նույն հարթակից պայքարելիս... Վստահ եմ, որ պայքարի փուլերից մեկում նրանց կմիանա նաև Սերժ Սարգսյանը... Նրա և մյուսների մեջ առանձնապես մեծ տարբերություններ չկան... Վարուժան Բաբաջանյան
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team Group Letter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round AheadUcom Expands International Roaming Capabilities"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking ScamsMher Ananyan joins Unibank's Management Board Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game Moody’s changes the outlook on IDBank’s ratings to positive IDBank Introduces the New Mastercard World Card with Exclusive Travel Benefits and a Special Launch Campaign