Ռումինիայի ֆուտբոլի հավաքականին մարզադաշտի որակազրկում է սպառնում
SportՖԻՖԱ-ն կարգապահական գործ է սկսել Ռումինիայի ֆուտբոլի ֆեդերացիայի դեմ, ԱԱ-2018-ի որակավորման փուլի` Լեհաստանի հետ խաղից հետո (0:3): Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է AFP-ն:
Հանդիպման 53-րդ րոպեին ռումինացի երկրպագուները ճայտրուկներ են նետել խաղադաշտ, որոնցից մեկը պայթել է Լեհաստանի հավաքականի հարձակվող Ռոբերտ Լևանդովսկիի կողքին: Խաղը մեկ րոպեով ընդհատվել էր և վերսկսվել:
Ռումինիայի ֆուտբոլի ֆեդերացիային սպառնում է մեծ տուգանք և մարզադաշտի որակազրկում:
Ռումինիայի հավաքականը Հայաստանի հավաքականի հետ Աշխարհի 2018թ-ի առաջնության ընտրական նույն խմբում է: