Որո՞նք են առնանդամի քաղցկեղի առաջացման հիմնական պատճառները
SocietyԱյսօր Հայասատանի երիտասարդ ուռուցքաբանների խմբի տարեկան համաժողովի շրջանակում առնանդամի քաղցկեղի թեմայով զեկույցով հանդես եկավ բժիշկ-ուրոլոգ, ԵԲՀԱ նախագահ Գեւորգ Գրիգորյանը:
Ինչպես նշեց իր ելույթում Գրիգորյանը, առնանդամի քաղցկեղը եզակի հանդիպող քաղցկեղի տեսակ է: «Տվյալ խնդիրը հիմնականում 60-անց տղամարդկանց մոտ է հանդիպում: Ռիսկի գործոններն են ֆիմոզան, խրոնիկական անոթային բորբոքային պրոցեսները, ուլտրամանուշակագույն ճառագայթներով ստացած բուժումները, ծխախոտի օգտագործումը»,- ասաց նա:
Ռիսկի խմբում են հայտնվում նաեւ փոքր տարիքից սեռական կյանքով ապրող տղամարդիկ, չամուսնացածները, ովքեր չեն ունենում կանոնավոր սեռական կյանք, ինչպես նաեւ սեռական զուգընկերոջը հաճախակի փոխող անձինք:
Ինչպես նշեց բժիշկ-ուրոլոգը, հիվանդին օգնելու համար մեծ նշանակություն ունի այն, թե ուռուցքն առնանդամի որ հատվածում է գտնվում:
«Բուժումը կապված է նաեւ բջջաբանական քննության արդյունքներից եւ, իհարկե, քաղցկեղի փուլից»,- հավելեց նա:
Գ. Գրիգորյանը խորհուրդ տվեց ապրել առողջ սեռական կյանքով՝ հնարավորինս հեռու մնալով քաղցկեղածին տարատեսակ նյութերի եւ մեթոդների կիրառումից: