Այսօր Գոհար Ավետիսյանի հարսանիքն է
LifestyleBravo.am-ը գրում է.
BRAVO.am-ը օրեր առաջ պատմել էր, որ մոսկվաբնակ դիմահարդար Գոհար Ավետիսյանը Երեւան է ժամանել՝ այստեղ նշելու իր կյանքի կարեւորագույն իրադարձություններից մեկը: Եվ ահա, այսօր մեյքափի հայտնի վարպետն ու ընտրյալը` Վահիկ Մարտիրոսյանը, Աստծո խորանի առջեւ միմյանց հավերժ սիրելու խոստում են տվել:
Գոհարն «ինստագրամյան» իր էջում արդեն իսկ հրապարակել է հարսանեկան առաջին լուսանկարը, իսկ ավելի վաղ` կադրեր նախահարսանեկան աղջկական երեկույթից, որ տեղի է ունեցել երեկ` երեւանյան ժամանցի վայրերից մեկում:

