Քրիշտիանու Ռոնալդուի որդին ևս սիրում է մարզվել (ֆոտո, վիդեո)
LifestyleԼife.panorama.am-ը գրում է.
«Ոսկե գնդակ»-ի եռակի դափնեկիր Քրիշտիանու Ռոնալդուն մարզումների ընթացքում չի մոռանում իր 6-ամյա որդու մասին։ Երեխային բոլորը հիշում են «Եվրո-2016» մրցումներից, երբ նա հուզված հետևում էր հոր խաղին։
31-ամյա պորտուգալացի ֆուտբոլիստը աշխատում է երեխայի հետ շատ ժամանակ անցկացնել, ինչի մասին վկայում են ֆուտբոլիստի Instagram-յան էջի թարմ նկարները։ Նախորդ երեկոյան նա սոցցանցում տեսանյութ է հրապարակել իր և որդու համատեղ ժամանցից։
«Հանգստանում եմ իմ սիրելիի հետ»,- գրել է Քրիշտիանուն հրապարակման տակ։
Իսկ մեկ օր առաջ ֆուտբոլիստը, ով ցմահ պայմանագիր է ստորագրել Nike-ի հետ տարեկան 24 միլիոն եվրո արժեքով և դարձել պատմության մեջ ամենաթանկարժեք ֆուտբոլիստը, հրապարակել էր որդու հետ նկար մարզադահլիճից։ Քրիշտիանու Ռոնալդու-կրտսերը ձգտել է հետ չմնալ հորից՝ կրկնելով հոր շարժումները։
Տեսանյութն այստեղ։


