Խուլիգանություն և ծեծկռտուք Գորիս քաղաքում. մի կողմում հայտնի Բուդաղյաններն են.
SocietySHAMSHYAN.com -ի տեղեկություններով՝ 2 օր առաջ խուլիգանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ինչպես Սյունիքի մարզից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Գորիս քաղաքում գտնվող «Դիանա» ռեստորանահյուրանոցային համալիրում ինչ-որ միջոցառման ժամանակ վիճաբանություն, այնուհետև ծեծկռտուք է տեղի ունեցել՝ Արտակ, Արայիկ Բուդաղյանների և ռեստորանի աշխատակիցների միջև: Բանը հասել է նրան, որ ծեծկռտուքը շարունակվել է Հարդաշեն գյուղում: Ըստ նախնական տեղեկությունների՝ վիճաբանությունը «Մի կաթիլ մեղր»-ի պատմությունն է հիշեցրել, որի ժամանակ Բուդաղյանները ոչ սթափ վիճակում անհարգալից վերաբերմունք են ցուցաբերել այնտեղ գտնվող անձանց նկատմամբ, ինչից հետո ռեստորանի տնօրեն Վաչոն, նկատողություն է արել և խնդրել է, որպեսզի միջոցառումը «հարամ չանեն»:
Շարունակությունը՝ այստեղ