Գերմանիայի կին քաղաքացիների 66%-ը պատրաստ է քվեարկել Մերկելի օգտին
SocietyBild թերթի պատվերով անցկացված վերջին սոցհարցման արդյունքներով՝ Անգելա Մերկելի օգտին պատրաստ է քվեարկել գերմանացիների 55%-ը, եթե նա չորրորդ անգամ իր թեկնածությունն առաջադրի Գերմանիայի կանցլերի պաշտոնում:
Հարցման մասնակիցների 39%-ը չի ուզում Մերկելին նորից տեսնել դաշնային կանցլերի պաշտոնում: Նշվում է, որ Մերկելն առանձնակի ժողովրդականություն է վայելում կին ընտրողների շրջանում. Գերմանիայի կին քաղաքացիների 66%-ը պատրաստ է քվեարկել նրա վերընտրվելու օգտին: