Լոուրեն Ուիլսոնը 30 տարեկան է: Երբ նա հանգստանում էր Գրենդ-Տիտոնի ազգային պարկում (Վայոմինգ նահանգ), իր պատուհանի տակ արջ նկատեց, որը բացեց այն ու ներս մտավ: Լոուրենը սկսեց աղմուկ բարձրացնել, որպեսզի արջը հեռանա, բայց դա օգուտ չտվեց: Բարեբախտաբար, անտառապահները ժամանակին հասան և քշեցին կենդանուն: Վերջինս ընդամենը մի քանի իրեր էր թափել, իսկ այդ ընթացքում խիզախ Լոուրենը հասցրել է մի քանի լուսանկար անել: