Վիկտորյա Բեքհեմը վաճառում է դստեր պատկերազարդմամբ վերնաշապիկները
LifestyleՈչ բոլոր երեխաներին է հաջողվում դիզայների կարիերա սկսել 5 տարեկանում։ Իսկ ահա Վիկտորյա Բեքհեմի դստերը՝ Հարփերին, դա արդեն հաջողվել է։ Նրա նկարը մայրը որպես պրինտ զետեղել է մարզաշապիկների ու վերնաշապիկների վրա։
Վիկտորյան թողարկել է փոքր հավաքածու՝ բարեգործության համար։ Այն նվիրված է ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրվան, որը նշվում է դեկտեմբերի 1-ին։ Վաճառքից ստացված ողջ հասույթը կուղղվի ՁԻԱՀ-ով հիվանդ աֆրիկացի երեխաների օգնության հիմնադրամ։
Հարփերի պատկերազարդմամբ մեծահասակի մեկ մարզաշապիկի գինը 140 դոլար է, իսկ մանկական մարզաշապիկինը՝ 70 դոլար։


