Տուրե. Զգում էի, որ օրերից մի օր պետք կգամ Գվարդիոլային
SportԱնգլիական «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Յայա Տուրեն խոսել է իր վերադարձի մասին:
«Հոգեբանորեն պատրաստ էի և գիտեի, որ օրերից մի օր պետք կգամ Գվարդիոլային: Յուրաքանչյուր պահի պետք է պրոֆեսիոնալ լինել:
Շնորհակալություն երկրպագուներին աջակցության համար: Նրանք միշտ էլ իմ հանդեպ լավ են տրամադրվել»,- Տուրեի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը:
Հիշեցնենք, որ կիսապաշտպանն ընթացիկ մրցաշրջանում խաղադաշտ էր դուրս եկել առաջին անգամ և դարձել դուբլի հեղինակ «Կրիստալ Փելասի» հետ խաղում: