Պորոշենկոն ու Մերկելը պայմանավորվել են «նորմանդական քառյակի» ԱԳ նախարարների հանդիպման մասին
SportՈւկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն ու Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը քննարկել են Միսնկյան պայմանավորվածությունների իրականացումը։ Կողմերը նշել են, որ տարածաշրջանում իրավիճակը վատացել է։ Այս կապակցությամբ շեշտվել է «Դոնբասում ռուս զինյալների կողմից հրադադարի ռեժիմի պահպանման կարեւորությունը»։ Այս մասին հայտնել է Ուկրաինայի նախագահի մամուլի ծառայությունը։
Զրուցակիցները նաեւ քննարկել են Մինսկյան պայմանավորվածությունների իրականացման ճանապարհային քարտեզի նախագծի նախապատրաստումը եւ նոյեմբերի վերջին «նորմանդական քառյակի» երկրների արտործնախարարների հանդիպում անցկացնելու ծրագրերը։
Պորեշենկոն ու Մերկելը անդրադարձել են Ուկրաինայի քաղաքացիներին անվիզա ռեժիմ տրամադրելու հարցին։ Կանցլերը հաստատել է, որ անվիզա ռեժիմը կսկսի գործել ԵՄ ներսում համաձայնեցվելուց անմիջապես հետո։
Մերկելը նաեւ հայտնել է, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ու ԵՄ անդամ պետությունների հանդիպման արդյունքներով որոշվել է, որ «ՌԴ դեմ պատժամիջոցները կշարունակվեն այնքան ժամանակ, քանի դեռ Մոսկվան չի կատարել մինսկյան պայմանավորվածությունները»։
Կողմերը քննարկել են նաեւ էներգետիկ անվտանգության հարցերը եւ նոյեմբերի 24-ին Բրուսելում ծրագրված Ուկրաինա- ԵՄ գագաթնաժողովի նախապատրաստումը։