Կուրտուա. Չելսիի նոր մարտավարությունը դժվարացրել է մրցակիցների կյանքը
SportԼոնդոնի «Չելսիի» դարպասապահ Տիբո Կուրտուան խոսել է Անգլիայի Պրեմիեր լիգայի 12-րդ տուրի՝ «Միդլսբրոյի» (1:0) հետ կայացած խաղի մասին:
«Մենք, իհարկե, անչափ ուրախ ենք: Մեր նպատակը հաղթանակն էր: Միակ բանը, որը մենք չկարողացանք անել, դա վստահ հաղթանակն էր:
«Միդլսբրոն» միայն մեկ հնարավորություն ունեցավ, սակայն մենք շատ լավ էինք պաշտպանվում:
Ակնհայտ է, որ մեր նոր մարտավարությունը դժվարացրել է մրցակիցների կյանքը»,- բելգիացի դարպասապահի խոսքերն է մեջբերում «ազնվականների» պաշտոնական կայքը: