Զիդանը խոսել է Սպորտինգի հետ խաղի մասին
SportՄադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը կարծում է, որ իր թիմի համար բարդ կլինի Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 5-րդ տուրի՝ պորտուգալական «Սպորտինգի» հետ խաղում:
Ըստ ֆրանսիացու՝ «արքայական» ակումբը պետք է շարունակի բարելավել իր խաղը:
««Սպորտինգի» խաղը Մադրիդում մեզ չի զարմացրել: Մենք հաղթեցինք, չնայած դժվարություններին: Կարծում եմ, որ վաղը մեզ համար էլ ավելի դժվար կլինի:
Կարևորն այն է, որ մենք պատրաստ ենք այդ խաղում ձևավորվող հնարավոր իրադարձություններին: Մեր խաղի մասին կարծիք բոլորն էլ կարող են հայտնել:
Մեր թիմի մարզչական շտաբը շարունակում է մտածել մարտավարության մասին: Մենք հաղթեցինք «Աթլետիկոյին», սակայն դա դեռ ոչինչ չի երաշխավորում»,- Զիդանի խոսքերն է մեջբերում A Bola-ն: