Բակո Սահակյանն այցելել է Քաշաթաղի շրջանի հարավային թեւ
SocietyԱրցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 21-ին այցելել է Քաշաթաղի շրջանի հարավային թեւ: Այս մասին տեղեկանում ենք Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Իշխանաձոր գյուղում երկրի ղեկավարը խորհրդակցություն է հրավիրել Քաշաթաղի շրջվարչակազմի եւ հարավային թեւի համայնքների ղեկավարների մասնակցությամբ, որի ընթացքում քննարկվել են սոցիալ-տնտեսական իրավիճակին եւ մի շարք ծրագրերի իրականացմանն առնչվող խնդիրներ:
Նախագահը հանձնարարականներ է տվել շահագրգիռ մարմինների ղեկավարներին՝ քննարկված հարցերի պատշաճ լուծման ուղղությամբ: