Հայտնի աստղին տարել են հոգեբուժարան, երբ նա իր հորը մեղադրել է սեռական ոտնձգության մեջ
LifestyleՍկանդալային դերասանուհի Ամանդա Բայնսին կրկին հոգեբուժարան են տարել։
Ինչպես հայտնել է USWeekly-ն՝ 28-ամյա աստղը Լոս Անջելեսի օդանավակայանից մեքենա է նստել, որն իրեն պետք է տաներ London Hotel հյուրանոց, սակայն տեղափոխել է հոգեբուժարան։ Պարզվել է, որ սա նրա ծնողների «ձեռքի գործն է», ովքեր իրենց փաստաբանի հետ միասին սպասել են աղջկան նույն հոգեբուժարանում։

Հայտնի է դարձել, որ դրանից մեկ օր առաջ Բայնսն իր հորը՝ Ռիքին, մեղադրել է մանուկ հասակում սեռական ոտնձգություն կատարելու մեջ, որի մասին գրել է Twitter-ում։
«իմ հայրը եւ ֆիզիկապես, եւ հոգեպես ճնշել է ինձ, երբ ես մանուկ էի։ Նա ինձ տգեղ աղջիկ էր անվանում, իսկ հետո հարցում, թե արդյոք կցանկանամ նրա հետ սեքսով զբաղվել, թե ոչ... Իմ կյանքը հայրս մղձավանջի էր վերածել։ Ես սկսեցի անգամ նրան հեռախոսի տեսախցիկով նկարել, որպեսզի իրեն ձերբակալեին եւ բանտ ուղարկեին, որտեղ նա կանցկացներ իր կյանքի մնացած մասը»։
Ամանդայի մայրը հերքել է դստեր տարածած այս լուրերը։
«Այսօր ես սարսափով եմ լսում իմ ամուսնու մասին, ում հետ արդեն 47 տարի է ապրում եմ, պտտվող լուրերը։ Ռիքը շատ լավ հայր ու ամուսին է եղել մեզ համար, ում մասին կարելի է երազել անգամ։ Նա երբեք ոչ մի ոտնձգություն չի արել ոչ Ամանդայի, ոչ էլ մեկ ուրիշ երեխայի նկատմամբ։ Այդ հայտարարությունը պարզապես հերյուրանք է եւ չի համապատասխանում իրականությանը։ Դա Ամանդայի հոգեկան խանգարումների արդյունք է»։

Ավելի ուշ Բայնսը նույնպես հրաժարվել իր խոսքերից։
«Իմ հայրը երբեք նման բաներ չի արել։ Սա իմ գլխում առկա միկրոչիպն է ստիպել ինձ նման հայտարարություններ անել. բայց դա հենց նա է իմ գլխում տեղադրել»։
Այժմ Ամանդան նվազագույնը երեք օր պետք է անցկացնի հոգեբուժարանում՝ նրա հոգեկան վիճակը ստուգելու համար։ Սակայն հավանաբար նա ոչ թե երեք օր, այլ երկու շաբաթ կմնա հոգեբուժարանում։