ՄՕԿ-ը պաշտոնապես հետ է պահանջում Հռիփսիմե Խուրշուդյանի օլիմպիական բրոնզե մեդալը
SportՄիջազգային օլիմպիական կոմիտեն հետ է պահանջել ծանրորդ Լոնդոնի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Հռիփսիմե Խուրշուդյանի մեդալը:
Արմենպրեսի հաղորդմամբ՝ ՄՕԿ-ը հրապարակել է 2012 թվականի Օլիմպիական խաղերի դոպինգ նմուշների վերանայված արդյունքները: Հրապարակված ցուցակում ընդգրկված է Հռիփսիմե Խուրշուդյանը (+75 կգ), ով պետք է վերադարձնի օլիմպիական բրոնզե մեդալը: Նա որակազրկվել է: