Yerevan, 26.September.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Ազգային շուկաներն արտադրանքի ապօրինի շրջանառությունից պաշտպանելը հնարավոր է ԵԱՏՄ համատեղ ջանքերով. Դենիս Մանտուրով

Յուրաքանչյուր տարի Ռուսաստանի Դաշնության արդյունաբերության և առևտրի նախարարությունը կազմակերպում է «Անտիկոնտրաֆակտ» ֆորումը: Այդ տարի միջոցառումն անցկացվում է Երևանում: Այդ առիթով «Արմենպրես»-ը զրուցել է ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարար Դենիս Մանտուրովի հետ: Ներկայացնում ենք հարցազրույցն ամբողջությամբ: 

- Յուրաքանչյուր տարի Ռուսաստանի Դաշնության Արդյունաբերության և առևտրի նախարարությունըկազմակերպում է «Антиконтрафакт» ֆորումը: Այս տարի միջոցառումը կանցկացվի Երևանում: Ինչպիսի՞արդյունքներ եք դուք սպասում: Արդյոք ռուսական կողմից մշակվել են որոշումներ, որոնք հնարավոր կլինիիրականացնել ԵԱՏՄ միասնական տնտեսական տարածքի շրջանակում:

-Ֆորումի հիմնական խնդիրն է նպաստել արդյունաբերական արտադրանքի անօրինական շրջանառության ծավալների և շուկայի համար բացասական հետևանքների նվազեցմանը: Անօրինական շրջանառության նվազեցման վրա շեշտադրումը պատահական չէ: Իմ տեսանկյունից, հակազդեցության համակարգի կառուցմամբ պետք է պահպանել պետական կարգավորման և բիզնեսի զարգացման  ողջամիտ հավասարակշռություն. դա հեշտ չէ: Մեր կողմից իրականացված վերլուծությունը ցույց է տվել, որ պետական կոշտ քաղաքականությունը, լրացուցիչ պահանջների ներդրումը և բիզնեսի համար սահմանափակումները հաճախ հանդիսանում են անօրինական շրջանառության զարգացման և փոքր ու միջին բիզնեսի սուբյեկտների գործունեության դադարեցման պատճառ: Միաժամանակ, շուկայի անբարեխիղճ մասնակիցներն օգտագործում են մի ամբողջ շարք մեթոդներ, որոնք կազմում են մաքսային և հարկային օրենսդրության խախտումներ, մտավոր սեփականության իրավունքների, տեխնիկական կանոնակարգերի պահանջներ:  Եվ այդ մեթոդները մշտապես բարելավվում են:  

Միասնական քաղաքականության մշակումն ընդհանուր խնդիրների լուծման գործում անհրաժեշտություն է: Ապրանքների անօրինական շրջանառությունը հրատապ խնդիր է, որը լուրջ վնաս է հասցնում մեր երկրներին: Առաջին հերթին մենք դրանում տեսնում ենք մեր երկրների քաղաքացիների կյանքի և առողջության համար պոտենցիալ ռիսկ, էլ չենք խոսում տնտեսությանը հասցված էական վնասի մասին:

Հաշվի առնելով սահմանների բացակայությունը և առևտրի ազատ շարժը, միության յուրաքանչյուր մասնակից հանդիսանում է այդ ընդհանուր շուկայի երաշխավոր: Դրա համար մեզ անհրաժեշտ է կառուցել հակազդեցության միասնական համակարգ, ինչը կաշխատի ԵԱՏՄ ողջ տարածքում: Դրա ստեղծման առաջին քայլը հանդիսանում է ազգային մարմինների հստակեցումը, որոնք կվերահսկեն այդ աշխատանքը ողջ ծավալով: Մեր երկրում այդ խնդիրը Նախագահի կողմից դրվել է Պետական հանձնաժողովի վրա, իսկ կեղծիքների դեմ հակազդեցության մի շարք միջոցառումներ արտացոլվել են մինչև 2020 թվականը Ռուսաստանի Դ աշնությունում արդյունաբերական արտադրանքի անօրինական շրջանառության դեմ պայքարի ռազմավարության նախագծում, որը կընդունվի այս տարի: Մենք պատրաստ ենք մեր վերլուծություններով կիսվել գործընկերների հետ և միասին մտածել ԵԱՏՄ շրջանակում համանման ծրագրային փաստաթղթի պատրաստման և անօրինական շրջանառության տվյալների հաշվառման ազգային համակարգի ստեղծման շուրջ:       

Անօրինական արտադրանքի նվազեցման ևս մեկ կարևոր նախապայման է հանդիսանում ԵԱՏՄ ողջ տարածքում միասնական տեխնիկական կանոնակարգերի և միջազգային չափանիշների կիրառումը: Վերջին երկու տարիներին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ուղղակի մասնակցությամբ մենք շեշտակիորեն շարժվել ենք այդ ուղղությամբ և այժմ գործում են 35 կանոնակարգեր, որոնց արդյունքում մեր երկրներում, ընդհանուր առմամբ, իրականացվում են սերտիֆիկացման հազար մարմիններ և գրեթե 2,5 հազար փորձարկման լաբորատորիաներ:  

Որպես դրական օրինակ կցանկանայի պատմել մորթե ապրանքների պիտակավորման պիլոտային ծրագրի մասին, որի շնորհիվ կարողացանք տեսնել շուկայի իրական մասշտաբները, նրա կառուցվածքը, բիզնես գործընթացների յուրահատկությունները: Արդյունքում մենք ստացանք յուրահատուկ վերլուծական գործիք, ինչը թույլ կտա ընդունել ավելի արդյունավետ որոշումներ ոլորտի զարգացման շուրջ: Հաշվի առնելով այն, որ պիլոտային ծրագիրը Եվրասիական միության ընդհանուր նախագիծն է, մենք սպասում ենք նրա ամբողջական ներդրմանը ԵԱՏՄ բոլոր անդամ-պետություններում:    

Ռուսաստանի տարածքում այդ ծրագրի իրականացման առաջին արդյունքները ցույց տվեցին դրա արդյունավետությունը, դրա համար էլ 2017 թվականի հունվարի 1-ից կմեկնարկի դեղամիջոցների առանձին տեսակների պիտակավորման կամավոր փորձարկումը: Բացի այդ, այժմ մշակվում է օդանավերի, թանկարժեք փայտատեսակների, թեթև արդյունաբերության ապրանքների պիտակավորման ներդրման գործընթացը:    

Կցանկանայի ընդգծել, որ Եվրասիական միջկառավարական խորհրդում հաստատվել է ԵԱՏՄ մաքսային օրենսգրքի նախագիծը, որը հաշվի է առնում բիզնեսի շահերը և թույլ կտա Միության սահմանին վարել ավելի թափանցիկ ու արդյունավետ քաղաքականություն:

Նաև ԵԱՏՄ խորհուրդն ուշադրություն է դարձրել դեղամիջոցների շուկայի ընդհանուր կարգավորմանն անցնելու անհրաժեշտությանը: Կարևոր հարց է, որի լուծումը թույլ կտա հեշտացնել պայքարն անօրինական շրջանառության դեմ, օպտիմալացնել արտադրությունը. դա, իհարկե, դրական ազդեցություն կունենա սպառողական մթնոլորտի վրա:  

Մենք տեսնում ենք, որ քննարկվող հարցերի շրջանակն ավելի է ընդլայնվում, և ես հույս ունեմ, որ ֆորումի աշխատանքի արդյունքում կձևավորվեն արդիական որոշումներ, որոնք հնարավոր կլինի կյանքի կոչել ԵԱՏՄ միասնական տնտեսական տարածքում: Բաժինների, կլոր սեղանների, բանաձևերի քննարկումներն ուղղված կլինեն Եվրասիական միության բոլոր երկրներին:  

-Որքանով մեզ է հայտնի, Ձեր աշխատանքային այցի շրջանակում նախատեսվում է հանդիպում Եվրասիական հանձնաժողովի նախարարների հետ:  

- Այո, նման հանդիպում նախատեսված է, այն տեղի կունենա միանգամից Եվրասիական տնտեսական միության երեք նախարարի մասնակցությամբ, որոնց իրավասության տակ են արդյունաբերության, առևտրի, տնտեսական և ֆինանսական քաղաքականության հարցերը: Ակնհայտ է, որ ազգային շուկաներն արդյունաբերական արտադրանքի անօրինական շրջանառությունից պաշտպանելը հնարավոր է միայն ԵԱՏՄ բոլոր երկրների համատեղ ջանքերով և դրանում համակարգող դեր, իհարկե, պետք է ստանձնի Եվրասիական տնտեսական հանձնաժողովը:   

Ցանկանում եմ ընդգծել, որ մեր միությունը հանդիսանում է Եվրոպայի և Ասիայի միջև կամուրջ, ինչպես նաև ավելի քան 182 միլիոն վճարունակ բնակչությամբ միասնական շուկա: Մեր երկրների համախառն ՀՆԱ-ն կազմում է գրեթե 3 տրիլիոն դոլար, իսկ տարածքն ընդգրկում է հողագնդի 1,6 մասը:

ԵՏՀ նախարարների հետ նախատեսում ենք քննարկել արդյունաբերական համագործակցության զարգացումը, արդյունաբերական արտադրանքի մեծացման պայմանների ստեղծման մեխանիզմները և փոխադարձ մատակարարումների, արտահանման աջակցման հարցերը: Վստահ եմ, որ այդ ջանքերը թույլ կտան ավելի արդյունավետ օգտագործել ընդհանուր շուկայի ներուժը, այդ թվում՝ պետական գնումների հատվածում և հասնել սիներգետիկ արդյունքի:      

Օրինակ, բառացիորեն ֆորումի նախօրերին մենք անցկացրել ենք համատեղ խորհրդակցություն Բելառուսի Հանրապետության արդյունաբերության նախարարության ղեկավարության և Եվրասիական տնտեսական միության հետ: Արդյունքում՝ նախանշել ենք հաստոցաշինական արդյունաբերության ոլորտում միութենական պետության շրջանակում համատեղ ծրագրերի իրականացումը և քննարկել Ռուսաստանի Դաշնության ու Բելառուսի Հանրապետության հաստոցաշինական ձեռնարկությունների միջև փոխշահավետ համագործակցության ընդլայնման քայլերը:     

Նաև պայմանավորվել ենք Ռուսաստանի արդյունաբերության և առևտրի նախարարության շրջանակում համաձայնեցված դիրքորոշումների մշակման ուղղությամբ գործնական խորհրդատվությունների անցկացման վերաբերյալ՝ փոխադարձ մատակարարումների սահմանափակումների վերացման և ներմուծման փոխարինման համատեղ ծրագրերի իրականացման շուրջ, այդ թվում՝ գյուղատնտեսական մեքենաշինության ոլորտում:   

Ինչ վերաբերում է մեր հայ գործընկերներին, ցանկանում եմ ընդգծել, որ կան հարթակ ստեղծելու ծրագրեր, որի շրջանակում Ռուսաստանի և Հայաստանի ընկերությունները կկարողանան գտնել և կառուցել համատեղ ծրագրեր: Նման հարթակներից մեկը կարող է դառնալ մեր գլխավոր միջազգային արդյունաբերական «Иннопром» ցուցահանդեսը:  

- Այսօրվա դրությամբ ի՞նչպես եք Դուք գնահատում Ռուսաստանի և Հայաստանի միջև երկկողմ առևտրատնտեսական հարաբերությունները և միջտարածաշրջանայինհամագործակցությունը:

 - Հայաստանն ու Ռուսաստանը կապում են դաշնակցային գործընկերության բազմաթիվ տասնամյակներ: Ցանկանում եմ ընդգծել, որ Ռուսաստանը Հայաստանի առևտրաշրջանառության երկրների կառուցվածքում զբաղեցնում է առաջին տեղը: Չնայած բոլոր երկրների հետ 2015 ու 2016 թվականներին փոխադարձ առևտրի համակարգային անկմանը, 2016 թվականին Հայաստանի Հանրապետության հետ տեսնում ենք իրավիճակի բարելավման դեռևս աննշան, սակայն  դրական վեկտոր:

Հատուկ կցանկանայի ընդգծել համագործակցության զարգացման կարևորությունը միջտարածաշրջանային մակարդակում: Ռուսական պատվիրակության կազմում մասնակցում են մի շարք մարզերի նահանգապետեր, օրինակ, Ուլյանովսկի մարզի, Ստավրոպոլի երկրամասի: Աշխատանքային այցի շրջանակում նախատեսվում է Ուլյանովսկի մարզի կառավարության և Շիրակի մարզի վարչակազմի միջև ստորագրել առևտրատնտեսական, գիտատեխնիկական, սոցիալական և մշակութային համագործակցության 2016-2018 թվականների միջոցառումների ծրագիրը: Կցանկանայի ընդգծել, որ տարածաշրջանային կապերի ամրապնդումն ու զարգա ցումը, այդ թվում՝ փոքր և միջին ընկերությունների միջև, մեր գլխավոր խնդիրներից մեկն է:

Եվ այսօր շատ ուրախ ենք ընդգծել, որ մեր երկրների համագործակցության մեր մոտեցումները, ինչպես դիվանագետներն են ասում, շատ մոտ են կամ համընկնում են: Բայց այդ հայացքների համընկնումն ամրագրվում է կոնկրետ աշխատանքով, տեխնիկական մակարդակում աշխատանքով: Մենք գտնվում ենք մշտական կապի մեջ և  խորհրդակցում ենք պետական և տարածաշրջանային մասշտաբի հարցերի շուրջ: Քանի որ մենք միմյանց համարում ենք մոտ դաշնակիցներ, ապա, իհարկե, մշտապես լսում ենք գործընկերներին, հաշվի առնելով միմյանց շահերը:   

You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team Group Letter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round AheadUcom Expands International Roaming Capabilities