Քանիե Ուեսթի մոտ հյուծում են ախտորոշել
SocietyԱմերիկացի ռեփեր Քանիե Ուեսթը Լոս Անջելեսում հոսպիտալացվել Է «հյուծում» ախտորոշմամբ: Ինչպես տեղեկացնում Է Արմենպրեսը, այս մասին նոյեմբերի 22-ին հաղորդել Է CNN-ը:
Երաժշտի կինը՝ Քիմ Քարդաշյանը, մեկնել Է ամուսնու մոտ՝ չեղյալ հայտարարելով այցելությունը Նյու Յորքում կայանալիք բարեգործական միջոցառմանը:
Քրիս Ջենները՝ Ուեսթի զոքանչը, հավաստել Է երաժշտի վիճակի մասին տեղեկատվությունը. «Նա հյուծված Է: Նա շատ խիստ հոգնել Է: Ուժասպառ անող շրջագայության մեջ Էր, ուստի նա պարզապես պետք Է հանգստանա»:
Նոյեմբերի 21-ին բժիշկներն Ուեսթին տեղափոխել են Կալիֆոռնիայի համալսարանին կից՝ Ռոնալդ Ռեյգանի բժշկական կենտրոն: Իրավապահ մարմիններում հավելել են, որ Ուեսթը հրաժարվել Է հիվանդանոց գնալ, ոստիկաններն ստիպված են եղել նրան ձեռնաշղթաներ հագցնել: