Yerevan, 26.January.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Հանրությանն է ներկայացվել եռալեզու «Արցախ քարտեզագիրքը»

Society

Հանրությանն է ներկայացվել «Հոգու պարտք» ՀԿ-ի և Հայկական ճարտարա­պե­­տու­թյունն ուսում­նա­սի­րող հիմնադրամի պատրաստած «Արցախ քարտեզագիրքը»։ Բացառիկ այս աշխատությունը եռալեզու է՝ հայերեն, անգլերեն, ռուսերեն։ Այն էլեկտրոնային տարբերակով տեղադրված է Հայկական ճարտարապետությունն ուսում­նա­սի­րող հիմնադրամի կայքում։ Այս մասին տեղեկանում ենք ՀԵՀ-ից:

Սա Արցախին վերաբերող խնդիրները գիտական, սակայն ավելի հակիրճ ֆորմատով ներկայացրած աշխատանք է, որտեղ տեղ գտած յուրաքանչյուր քարտեզ ներկայացնում է Արցախի (ներառյալ Արցախի բռնազավթված հյուսիսային հատվածը) պատ­մու­թյան տարբեր ոլորտները` սկսած երկրամասի հայկականությունը մատնանշող առա­վելապես օտարազգիների կազմած քարտեզ­ների մի խմբի մատուցումից մինչև ազգաբաշխական (1914թ.), գրչօջախ­ների, կրթական հաս­տա­տու­թյունների, բեր­դերի, պաշտպանական կառույցների, կամուրջների, պատմա­կան հուշարձան­նե­րի վայրերը ներկայացնող քարտե զներ:

Նշենք, որ քարտեզագրքի ստեղծման աշխատանքներն իրականացվել են ՀՀ նախագահի աշխատակազմի կողմից տրամադրված դրամաշնորհի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած մրցույթի շրջանակներում։

Ինչպես նկատում է «Հոգու պարտք» ՀԿ-ի նախագահ Շողինե Հովհաննիսյանը, այս աշխատության առաքելությունն Արցախի պատմության, մշակույթի և զանազան այլ նյութերին հայ հասարակությանը հաղորդակից դարձնելն է, հատկապես Արցախի խնդրով ի պաշտոնե զբաղվող քաղաքական գործիչնե­րին, ինչպես նաև մեր ճշմարտությունը պարզապես օտար հանրությանը ներկայացնելու քարոզչական նպատակներին:

Հայկական ճարտա­րա­պե­­տու­թյունն ուսում­նա­սի­րող հիմնադրամի տնօրեն, հուշարձանագետ Սամվել Կարապետյանը նկատում է, որ Արցախին վերաբերող ցանկացած աշխատություն, պատմական, մշակութային բնույթի ուսումնասիրություն կարևոր է, քանի որ բավականին շատ նյութ կա։ Մասնավորապես, պատմական հուշարձանների մասով օգտագործվում են Շահեն Մկրտչյանի՝ դեռևս 1980-ականներին լույս տեսած գրքերը։ Վերջին տարիներին լույս են տեսել ավելի շատ Արցախի ազատամարտին, քան պատմական անցյալին և մշակութային ժառանգությանը նվիրված աշխատություններ։ Պարոն Կարապետյանն այս համատեքստում կարևորում է հենց քարտեզագրությունը, քանի որ մեկ էջի վրա կարելի է այնքան տեղեկություն փոխանցել, որքան մի ամբողջ գրքի բովանդակություն։

«Արցախ քարտեզագրքի» միջոցով տարբեր ոլորտներ են արծարծվում, այն կարող է օգտակար լինել մշակութաբանների, պատմական հուշարձանների ուսումնասիրությամբ զբաղվող մասնագետների, ձեռագրագետների, Արցախի կրթօջախների պատմությամբ հետաքրքրվողների համար։

«Արցախ քարտեզագիրքը» սկսվում է համառոտ ակնարկից՝ ներկայացնելով Արցախի պատմությունը՝ սկսած հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը։ Պարոն Կարապետյանը նշում է, որ դեռևս 1865թ. եվրոպացի մասնագետներից մեկի կազմած քարտեզում օգտագործվում է ոչ թե Ղարաբաղ, այլ Արցախ անվանումը։ Սամվել Կարապետյանն ընդգծեց, որ Արցախ անվանումը ճանաչելի է օտարազգիներին դեռևս 19-րդ դարից, ուստի չպետք է նահանջել Արցախ աշխարհագրական միավորի շրջանառումից։

ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից ֆինանսավորված այս ծրագրի համակարգող Գայանե Մանուկյանը, նշում է, որ հայրենասիրական դաստիարակության բաղադրիչներից է պատմական հիշողությունը, իսկ դրա կարևոր սյուներից է Հայրենիքի տարածաժամանակային ընկալումը, այսինքն՝ Հայրենիքը պատմական ինչ ժամանակաշրջանում ինչ քաղաքական նպատկեր է ունեցել: «Այս առումով կարևոր դեր ունեն քարտեզագրքերը: Առավել ևս եթե խոսքն Արցախի պատմական քարտեզագրքի մասին է, որը հասցեագրված է ոչ միայն հայ, այլև օտարազգի ընթերցողին: Վստահ ենք, որ այս ծրագրով կյանքի կոչված Արցախի քարտեզագիրքը կդառնա հայ աշակերտի, ուսումնասիրողի, քաղաքացու, դիվանագետի և զինվորի սեփականությունը»,- ասել է Գայանե Մանուկյանը:

Vahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live Bvik and Idram Standing by Young ReadersIDBank participated in the conference dedicated to the 10th anniversary of the Armenian Institute of DirectorsAxelMondrian Wins Three Major International Awards for Branding, PR and Film Production in 2025Ucom Promotes Space Engineering Education Global Finance names AraratBank Best Sub-Custodian Bank 2025 in ArmeniaAraratBank Participates in “Women’s Empowerment Principles in Armenia” Conference Unibank’s Perpetual Bonds Were Acquired in Nearly One Day Acba bank and France’s Proparco to continue strengthening their long-term strategic partnership