Հռիփսիմե Խուրշուդյանը կարող է զրկվել օլիմպիական բրոնզից. նրա դոպինգ թեստերը դրական արդյունք են տվել
SportՄիջազգային Օլիմպիական կոմիտեն (ՄՕԿ) հրապարակել է 2012 թվականի Օլիմպիական խաղերին դոպինգ թեստերի դրական արդյունք ստացած մարզիկների վերահետազոտված ցանկը:
Ցուցակում ընդգրկված է նաև Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամ Հռիփսիմե Խուրշուդյանը:
Նրա դոպինգ նմուշի մեջ հայտնաբերվել է տուրինաբոլ և ստանոզոլ արգելված դեղամիջոցներ:
Այսպիսով, Հռիփսիմե Խուրշուդյանը կարող է զրկվել 2012 թվականի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալից: