ՀՀ նախագահը ցավակցական հեռագիր է հղել Պրոկոպիս Պավլոպուլոսին՝ Հունաստանի նախկին նախագահի մահվան կապակցությամբ
SocietyՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը նոյեմբերի 22-ին ցավակցական հեռագիր է հղել Հունաստանի Հանրապետության Նախագահ Պրոկոպիս Պավլոպուլոսին՝ Հունաստանի Հանրապետության նախկին Նախագահ Կոնստանտին Ստեֆանոպուլոսի մահվան կապակցությամբ:
Ինչպես տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, անդառնալի կորստյան կապակցությամբ ՀՀ Նախագահը խորին ցավակցություն և զորակցություն Է հայտնել Կոնստանտին Ստեֆանոպուլոսի ընտանիքին և հարազատներին, բարեկամ հույն ժողովրդին: