Բավարիայի 5 ֆուտբոլիստներ բաց կթողնեն թիմի առաջիկա խաղը
SportՄյունխենի «Բավարիան» Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 5-րդ տուրի՝ «Ռոստովի» հետ խաղին ներկայանալու է առանց հիմնական կազմի հինգ ֆուտբոլիստների:
Ակումբի պաշտոնական կայքը հայտնում է, որ վնասվածքների պատճառով իրենց թիմին չեն կարող օգնել Արյեն Ռոբենը, Արտուրո Վիդալը, Խավի Մարտինեսը և Կինգսի Կոմանը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ առաջիկա խաղին չի մասնակցելու նաև թիմի դարպասապահ Մանուել Նոյերը:
«Ռոստով» - «Բավարիա» հանդիպումը կայանալու է վաղը՝ նոյեմբերի 23-ին: